News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 21
Տեսնել լրահոսը


Մեկ ամիս առաջ ԱԺ երեք պատգամավորներով դիմել ենք ԱԳՆ-ին, նախարարությանը հարմար վայրում և ձևաչափով ծանոթանալու, այն ժամանակ դեռ Հայաստանի կողմից պատասխաններ չտրված խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի ներկայացրած փաթեթին: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Պատգամավորը հարցրեց, թե կա՞ որևէ պատճառ, որ ԱԳՆ-ն՝ խախտելով կանոնակարգը, քաղաքացիների և պաշտոնյաների տեղեկատվության ստացման ազատությունը  որէ կերպ չի հիմնավորում, թե ինչ հիմքով է մերժվում պատգամավորների դիմումը, իսկ եթե չի մերժվում, ապա իրենց դիմումն ինչ փուլում է գտնվում։

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն արձագանքեց՝ ասելով, որ իր կարծիքով պատշաճ ժամկետում պատասխանել են պատգամավորների դիմումներին և առաջարկեց ստուգել էլէկտրոնային  նամակագրությունը։

Միրզոյանը հայտնեց, որ որևէ խնդիր չկա այդ այցելությունը կազմակերպելու համար և նույնիսկ իր միջամտության կարիքն էլ չկա։

«Եթե ունեք գաղտնիության հասանելիություն, ապա կարող եք գալ նախարարություն, եթե չեք ուզենա իմ աշխատասենյակում, ապա գաղտնի փաստաթղթերի բաժնում նստել, ձեզ փաստաթուղթը կներկայացվի և կկարդաք ու կարող եք դուրս գալ»,-հայտարարեց ԱԳ նախարարը։

Գեղամ Մանուկյանը հիշեցրեց, որ ԱԳՆ-ից ուղարկված պատասխանը վերաբերել է իրենց մյուս գրությանը։

Հայտարարելով, որ չի կարող երկրորդ հարցն ուղղել նախարարին՝ Գեղամ Մանուկյանը  հնչեցրեց իր հարցը. «Ցավոք չեմ կարող ՏԿԵ նախկին նախարար Սուրեն Պապիկյանին հարցնել, թե ինչ իմաստ ուներ մինչև պատերազմը 107 մլրդ հատկացնել Հայաստան-Թուրքիա սահմանից Մարգարայով դեպի Վանաձորով դեպի Վրաստանի սահման ճանապարհ կառուցելու»։

Պատռգամավորը  կրկնեց, որ այն ժամանակ դեռ հայ-թուրքական երկխոսություն չկար, ինչպես նաև՝ կոմունիկացիների բացման մասին չէր խոսվում։

Արարատ Միրզոյանն ասաց, որ չի կարող պատասխանել իրեն չվերաբերող խնդրին։

Հաջորդ հարցին պատասխանելիս էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հիշատակված ճանապարհը, ինչպես մյուսները իրար են միացնում բազմաթիվ հայկական բնակավայրեր. «Շատ հետաքրքիր են այդ կոնսպիրոլոգիաները, էդ ինչի՞ էր, որ 2020-ի հուլիսին Մարգարայի ճանապարհը կառուցվում: Այդ ճանապարհները Հայաստանի ճանապարհներն են, ինչպես Երեւան, Սեւան, Իջեւան, գորիս, Կապան: Մենք բոլոր ճանապարհներն էլ կառուցում ենք»,-ասաց վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ