News
Լրահոս
News
Երկուշաբթի
Փետրվար 26
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 5-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Արմավիրի մարզում.  Ժամը 00:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել Արմավիրի մարզի բնակիչ 33-ամյա Ռոբերտ Ղ.-ից, ով հայտնել է, որ իրեն պատկանող Nissan մակնիշի ավտոմեքենայով, իրեն անծանոթ տղամարդը իրեն դանակահարել է, ապա թալանել ու դիմել է փախուստի, հաղորդում է Shamshyan.com-ը:

Մինչ ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները պարզեին՝ որտեղ է գտնվում ահազանգողը, «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն ահազանգ է ստացվել «Արմավիր» բժշկական կենտրոնից, որ «որովայնի կտրած, ծակած վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ոստիկաններն ու քննիեչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը ահազանգած Ռոբերտ Ղ.-ն է:

Պարզվել է, որ նույն օրը ժամը 00:30-ի սահմաններում անհայտ անձը Հովտամեջ գյուղի՝ ժողովրդին հայտնի «Մեյմանդարի» շուկայի մոտակայքում՝ Կենտրոնական ճանապարհի վրա, կանգնեցրել է Ռոբերտ Ղ.-ի կողմից վարած Nissan մակնիշի տաքսին և ասել, որ միասին գնան Արշալույս գյուղ: Ճանապարհին անծանոթը կանգնեցրել է ավտոմեքենան, ապա դանակով սպառնալիքներ է հնչեցրել ու հարվածել Ռոբերտ Ղ.-ի որովայնին ու վերցնելով նրա մոտ եղած 8 հազար դրամն ու Samsung տեսակի բջջային հեռախոսը՝ դիմել է փախուստի:

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում «ավազակային հարձակում» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ