News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 23
Տեսնել լրահոսը


Ալավերդիում նախորդ օրը բախվեցին ժողովրդավարությունն ու լկտիությունը, բայց ի վերջո հաղթեց օրենքը։ Այս մասին Ազգային ժողովի նիստում ասել է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

«Այն, ինչ տեղի ունեցավ նախօրեին Ալավերդիում, միանգամայն օրինական է։ Հատկապես հաշվի առնելով այն օրենքները, որոնք ընդունվել են այս դահլիճում։ Տեղական ինքնակառավարման մասին օրենքի բոլոր կետերը պահպանվել են։ Ոչ մի կետ չի խախտվել։ Եթե ​​իրավական գնահատականի կարիք լինի՝ նիստերի դահլիճի դռները բաց են եղե՞լ, թե՞ փակ, քվեատուփը շրջվե՞լ է, ապա, կարծում եմ, պատկան մարմինները դա անպայման կտան»,- ասել է Սանոսյանը  Ազգային ժողովում՝  կառավարության ժամին։

Ալավերդի համայնքում ավագանին անվստահություն է հայտնել  քաղաքապետ, «Ապրելու երկիր» կուսակցության ընդդիմադիր գործիչ Արկադի Թամազյանին։

Դեկտեմբերի 5-ին հրավիրված արտահերթ նիստում ավագանու 27 անդամներից 14-ը կողմ են արտահայտվել այս որոշմանը (որոնցից 13-ը «ՔՊ» խմբակցության անդամներ էին, իսկ մեկը՝ «Ապրելու երկիր» խմբակցությունը  լքած Սիմոն Զախարովը):

Այնուհետև փակ գաղտնի քվեարկությամբ նոր քաղաքապետ 1 ընտրվել Շնոխ համայնքի նախկին ղեկավար, ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» իշխանական խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանը։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ