News
Լրահոս
News
Երկուշաբթի
Փետրվար 26
Տեսնել լրահոսը

Երեկ հանդիպում է եղել դասագրքերի հեղինակների հետ, քննարկվել են ուսուցիչների և տարբեր մասնագետների արձագանքները։ Այս մասին դեկտեմբերի 6-ին խորհրդարանում ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լիլիթ Գալստյանի այն  հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկվելու  «Հայ ժողովրդի պատմություն» առարկայի 7-րդ դասարանի  դասագրքի վերաբերյալ քննադատությունների հետ կապված։ 

Նախարարը տեղեկացրել է, որ պատրաստվում է ևս մեկ հանդիպում անցկացնել այն մասնագետների հետ, որոնք դիտողություններ  են արել։

«Այս արձագանքի հիման վրա կկատարվեն տեխնիկական և բովանդակային փոփոխություններ, և այս դասագրքերը տարվա երկրորդ կիսամյակից ամբողջությամբ հասանելի կլինեն էլեկտրոնային տարբերակով, այնուհետև փոփոխություններ կկատարվեն նաև դասագրքերի տպագրված տարբերակում»,- ասել է նախարարը։  



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ