News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 23
Տեսնել լրահոսը

Վերջին շրջանում պարեկային ծառայությունը տուգանում է Հայաստանի եւ Վրաստանի երկքաղաքացիություն ունեցող անձանց, որոնք ունեն վրացական վարորդական իրավունք: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ԱԺ-ում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը:

«Պետք է նշեմ, որ այդ մարդիկ առաջ ունեցել են Վրաստանի քաղաքացիություն, հետո ստացել են ՀՀ քաղաքացիություն, նրանք գալիս-գնում են Հայաստանի վրացական վարորդական իրավունքներով: Նրանց գերակշիռ մասը Վրաստանում, այդ թվում Ջավախքում ապրող անձինք են, որոնք տարբեր գործերով գալիս են Հայաստան եւ տուգանվում են: Սա լուրջ խնդիր է, հրավիրում եմ կառավարության ուշադրությունը այս խնդրի վրա: Խնդրում եմ՝ այս հարցի լուծումը շուտափույթ գտնվի: Այս մադրիկ մեղավոր չեն, որ ստացել են ՀՀ քաղաքացիություն»,-ասաց նա:

Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Քանի դեռկա օրենք, այն պետք է կատարվի, մենք չենք կարող ոստիկանությանն ասել՝ այստեղ օրենքի կիրառեք, այնտեղ մի կիրառեք: Ինչքան ինձ են տեղեկացրել, ես չեմ հասցրել խորամուխ լինել, դա կապվում է մեր միջազգայնորեն ստանձնած պարտավորություններից բխող օրենսդրություններից հետ: Այսինքն, եթե այդպես է, զուտ մեր ներքին օրենսդրությունը փոխելով հնարավոր է հարցը հնարավոր չլինի լուծել: Եթե պարզվի, որ դա միջազգային պարտավորությունների հետ կապված հտվածխ է, ուրեմն պետք է շարունակենք փնտրել լուծումներ: Իսկ քանի դեռ չենք գտել, օրինականությունը պետք է պահվի: Հարցը մեր սեղանին է եւ մենք փնտրում ենք լուծումներ»:

Շիրակ Թորոսյանը նկատեց, որ այստեղ միջազգային պարտավորությունների մասով խնդիր չպետք է լինի. «Դա նույնն է, որ մենք հայկական վարորդական իրավունքներով գնանք Վրաստան, մեզ տուգանեն: Կարծում եմ՝ պետք է տարանջատում լինի մշտապես Հայաստանում բնակվող, մշտապես Վրաստանում բնակվող անձանց միջեւ»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ