News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 04
Տեսնել լրահոսը

ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամին անդրադարձավ Հայաստանի հեռահաղորդակցության օպերատորներից «Վիվա-ՄՏՍ»-ի վաճառքին, նշեց՝  ընկերության 100 տոկոս բաժնետերը Կիպրոսում գրանցված Aramayo Investments Limited ընկերությունն է։

«Ես այս հարցը չէի տա, եթե 6 ամիս առաջ այդ նույն ընկերության հայցը մերժված չլիներ՝ կառավարության մաս կազմող եւ չկազմող գերատեսչությունների բացասական եզրակացության հիման վրա, որոնք արդեն դարձել են դրական եզրակացություն: Հարց է ծագում՝ ի՞նչ փոխվեց, որ այդ եզրակացությունը դարձավ դրական: Մենք գիտենք, որ «Վիվասել ՄՏՍ»-ը առնվազն բջջային բաժանորդների մասով ամենամեծ օպերատորն է եւ պետության եւ ազգային անվտանգության տեսանկյունից շատ կարեւոր է դա»,-ասաց Արսեն Թորոսյանը:

Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «6 ամիս առաջ տրվել է  բացասական եզրակացություն, որովհետև ուսումնասիրությունները մտահոգություններ են ի հատ բերել, որոնք հետագայում ընկերության կողմից ներկայացված լրացուցիչ փաստերի ուսումնասիրության ընթացքում փարատվել են, և այդ պատճառով բացասականը դարձել է դրական եզրակացություն»:

Արսեն Թորոսյանի դիտարկմանը, որ նշյալ ընկերությունը այդ ոլորտում բիզնես անելու փորձառությամբ հայտնի չէ, Փաշինյանը կրկնեց՝ տեղի է ունեցել խորը ուսումնասիրություն։ «Եղած մտահոգությունները և հնարավոր ռիսկերը առաջինը ՀՀ կառավարությունն է տեսնում և երբ օբյեկտիվ ուսումնասիրության արդյունքում դրանք փարատվում են, կայացվում է  համապատասխան որոշում»,-ասաց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ