News
Լրահոս
News
Շաբաթ
Փետրվար 24
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերություներ հաստատելը վերջը չէ, սա գործընթացի սկիզբն է, կան բազմաթիվ ոլորտներ, որոնցում դեռ նոր պետք է բացահայտենք, և մեծ համագործակցություն ծավալենք։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Ազգային ժողովում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Հայաստանը մեծ կարևորություն է հաղորդում արաբական երկրների հետ իր հարաբերություններին։ Կարծում ենք՝ գրեթե բոլորի հետ կան չիրացված հնարավորություններ, և տասնապատիկ ավելի ափսոս էր ընդհանրապես դիվանագիտական հարաբերություններ չունենալը Սաուդյան Արաբիայի հետ։ 30 տարի շարունակ ջանքեր գործադրվել են այդ ուղղությամբ, ցավոք, այս կամ այն պատճառով հաջողությամբ չէին պսակվել։ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու առաջին իսկ օրերից մեծ ուշադրություն եմ դարձրել այս հարցին, հանդիպումներ ենք նախաձեռնել, տեղի է ունեցել 2 պաշտոնական հանդիպում, բազմաթիվ այլ հարթակներում շփվել ենք, հեռախոսազրույցներ ենք ունեցել, քննարկումներ են եղել, պատվիրակություն է այցելել Սաուդյան Արաբիա։ Սա վերջը չէ, սա գործընթացի սկիզբն է, կան բազմաթիվ ոլորտներ, որոնցում դեռ նոր պետք է բացահայտենք, և մեծ համագործակցություն ծավալենք»,- ասաց Արարատ Միրզոյանը։

ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանը անդրադարձավ այդ օրերին նաև արդբեջանական տիրույթի այն հրապարակումներին, թե Հայաստանն այդ հարցով մի շարք երկրների է դիմել, Միրզոյանն արձագանքեց․

«Ինձ ասել էին, որ այդպիսի մեկնաբանություններ էին եղել։ Մենք այս հարցով որևէ երկրի միջնորդությանը և օգնությանը չենք դիմել։ Այդ արձանագրումը տեղի է ունեցել բացառապես երկկողմ շփումների արդյունքում։ Ձեր նշած տեղեկատվությունը կեղծ է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ