News
Լրահոս
News
Շաբաթ
Փետրվար 24
Տեսնել լրահոսը

ՌԴ ԱԳՆ ղեկավարը ներկայացրել է Ռուսաստանի մոտեցումները վերջին իրադարձություններին ու աշխարհաքաղաքական գործընթացներին։ Այս մասին դեկտեմբերի 6-ին խորհրդարանում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ մեկնաբանելով Հյուսիսային Մակեդոնիայում Սերգեյ Լավրովի հետ վերջին հանդիպումը։

«Մենք, մեր հերթին, ներկայացրել ենք տարբեր զգայուն հարցերի նկատմամբ Ռուսաստանի դիրքորոշման վերաբերյալ մեր ընկալումները։ Կարծում եմ՝ հանդիպումն արդյունավետ էր»,- ընդգծել է նա։

Միրզոյանը նկատել է, որ Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ հարաբերությունները  բազմաթիվ հարցեր են ներառում։

«Կան համընկնող կամ հատվող շահեր: Ուստի, մենք միշտ քննարկելու բան ունենք Ռուսաստանի հետ, և մենք միշտ մեծ հաճույքով ենք առիթներ օգտագործում նման հաղորդակցության համար»,- հավելել է նա։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ