News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 04
Տեսնել լրահոսը


Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դելիմիտացիայի գործընթացն իրականացվելու է բացառապես իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերի հիման վրա։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Դելիմիտացիայի գործընթացը բավականին բարդ ու երկար գործընթաց է լինելու։ Կարծես՝ փոխադարձ ընկալում կա, որ Մենք աշխատելու ենք քարտեզներով, որոնք ոչ թե նկարներով կամ քարտեզների սխեմաներ են, այլ իրական քարտեզներ են։ Օրինակ՝ 1975 թվականի քարտեզը 1974-1979 թվականները մասնագիտորեն կազմված եւ տպագրված 22 կոտրից բաղկացած ֆրագմենտներ են, որոնք պետք է մանրակրկիտ պետք է հետազոտվեն, չկա որեւէ դիսկրետ լուծում դելիմիտացիայի, չի լինելու մի հանդիպում, որից հետո մենք գանք ու հայտարարենք՝ դելիմիտացիայի գործընթացն ավարտված է, դա ուղղակի անհնարին է։ Կողմերը միատեսակ են ընկալում այդ գործընթացի նշանակությունն ու աշխատանքի ձեւը»,- նշեց փոխվարչապետը։

Նա ասաց, որ Ադրբեջանի հետ պայմանավորվել են՝ հաստատելու աշխատակարգ, որը կնկարագրի աշխատանքի ինստիտուցիոնալ ընթացքը․ «Մոտ ժամանակներում այդ աշխատակարգը կներառենք կառավարությնա նիստի օրակարգ, որոշում կկայացնենք, եւ այսուհետ մեր հանդիպումները ավելի ինստիտուցիոնալ կլինեն։ Բովանդակության հետ կապված որեւէ լրացուցիչ տեղեկատվություն այս պահին չեմ կարող տալ, եւ, ըստ էության, ֆորմալ չի էլ քննարկվել վերջին հանդիպման ընթացքում։ Այդ թվում՝ անկլավների մասով»։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը հետաքրքրվեց, թե արդյո՞ք իր համար սկզբունքային է քննարկել այն հարցը, որ ադրբեջանցիները պետք է դուրս գան օկուպացված տարածքներից, հետո շարունակվի մյուս պրոցեսը, հնարավո՞ր է ստորագրել պայմանագիր քանի դեռ չի ավարտվել դելիմիտացիայի պրոցեսը․ «Դուք ասում եք՝ պետք է հիմք ընդունվեն այն փաստաթղթերը, որոնք իրավական հենց ունեն, անկլավների մասով որեւէ իրավական հիմք չի ներկայացվել, եթե չկա իրավական հիմք, ինչո՞ւ է դա դարձել բանակցությունների առարկա»։

Մհեր Գրիգորյանն ասաց, որ շատ կարեւոր է՝ կողմերը փոխադարձաբար ընդունեն դելիմիտացիայի գործընթացի իրականացման սկզբունքները եւ կանոնները․ «Եթե կողմերը ընդունում են, որ դա պետք է իրականացվի իրավական հենք ունեցող փաստաթղթերի հիման վրա, դա կարեւոր սկզբունք է։ Հակառակ պարագայում այդ գործընթացը կարող էր տեւել շատ կարճ, շատ ավելի պարզ, եւ կստացվեր, որ մենք վերականգնում ենք ոչ թե Հայաստանի սահմանագիծը, այլ գծում ենք նոր սահման, ինչ ի սկզբանե մերժել ենք։

Անկլավների հարցով, դուք ճիշտ եք, դժվար է ասել՝ այդ հարցը ունի՞ իրավական որեւէ հիմք, թե՞ չունի, որովհետեւ հանձնաժողովների աշխատանքը կայանում է նրանում, որ հանձնաժողովները միմյանց պետք է ներկայացնեն իրենց ընկալումն իրավիճակի, ներկայացնեն իրավական փաստաթղթերը, որոնց իրենք տիրապետում են, եւ սկսենք քննարկել՝ ինչքանով է այդ իրավական փաստաթուղթը լեգիտիմ, եւ ինչքանով կարող է դա հիմք հանդիսանալ դելիմիտացիայի գործընթացում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ