News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 04
Տեսնել լրահոսը

Մերձմոսկովյան շրջանում հայտնաբերվել է Գերագույն Ռադայի նախկին պատգամավոր Իլյա Կիվայի դին։ Այս մասին հայտնում է REN TV հեռուստաալիքը՝ աղբյուրներին հղումով։

Իլյա Կիվան նախկին ուկրաինացի քաղաքական գործիչ է, որը հայտնի է դարձել 2014 թվականի Մայդանի դեպքերից հետո։ Ուկրաինայի Գերագույն Ռադայի 9-րդ գումարման, «Ընդդիմադիր հարթակ-Հանուն կյանքի» խմբակցությունից  ժողովրդական պատգամավորը եղել է իրավապահ գործունեությանը օրենսդրական աջակցության հանձնաժողովի անդամ։ 2022 թվականի հունվարի վերջին Կիվան լքել է Ուկրաինան՝ սկզբում տեղափոխվելով Իսպանիա, այնուհետև՝ Մոսկվա։ Փետրվարի 24-ին ռազմական գործողության մեկնարկից հետո նա աջակցել է ռուսական իշխանությունների գործողություններին՝ կոչ անելով «ազատագրել Ուկրաինան արևմտյան օկուպացիայից»։

2023 թվականի օգոստոսին Կիվան ուկրաինացիներին կոչ է արել ոտքի կանգնել և տապալել երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկիի ռեժիմը։

Նոյեմբերին Իլյա Կիվան հեռակա դատապարտվել է 14 տարվա ազատազրկման՝ պետական ​​դավաճանության մեղադրանքով։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ