News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 27
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները շարունակում է աշխատել հումանիտար դադարը վերսկսելու և Գազայի հատվածում պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման կողմից պահվող պատանդների ազատ արձակման ուղղությամբ։ Այս մասին ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։

«Մենք կարծում ենք, որ պատանդների մեջ կա մոտ ութ ամերիկացի։ Նրանցից առնվազն մեկը կին է։ Մենք անում ենք հնարավորը նրանց ազատ արձակման համար։ Մենք մշտապես աշխատում ենք տարածաշրջանի մեր գործընկերների հետ՝ փորձելով վերականգնել հումանիտար դադարը»,- ասել է նա։

«Մենք ակնհայտորեն ցանկանում ենք, որ ՀԱՄԱՍ-ը ոչնչացվի որպես սպառնալիք Իսրայելի ժողովրդի համար: Դրան դեռ չի հաջողվել հասնել»,- ասել է Քիրբին՝ հավելելով, որ ԱՄՆ-ը «շարունակում է աջակցել Իսրայելի ռազմական գործողությանը» անկլավի հարավում։ «Միաժամանակ մենք ցանկանում ենք համոզվել, որ նրանք [իսրայելցիները] առավելագույնս հաշվի են առնում անմեղ խաղաղ բնակիչների կյանքին սպառնացող վտանգները», - եզրափակել է նա:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀԱՄԱՍ-ի առաջնորդը Գազայում իրեն շրջապատել է պատանդների «կենդանի վահանով». WP
Յահյա Սինվարը անկլավի թունելների ցանցում է...
Ճապոնիան 32 մլն դոլարի օգնության լրացուցիչ փաթեթ կտրամադրի Գազայի հատվածին
Ճապոնիայի կառավարությունը լրացուցիչ օգնություն կհատկացնի Գազայի հատվածին...
Արևմուտքի գերակայության դարաշրջանը վերջնականապես ավարտվել է. Բորել
Նրա խոսքով՝ ԵՄ-ի անվտանգության վրա խաղադրույքները նույնպես շատ բարձր են Մերձավոր Արևելքում...
Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Լիբանանի տարածքին. առնվազն 2 զոհ կա. Al Jazeera
Եվս երեք մարդ վիրավորվել է...
Պաղեստինի վարչապետը Աբասին կառավարության հրաժարականի դիմում է ներկայացրել
Մուհամեդ Շթայեն կառվարության հրաժարականի դիմում է ներկայացրել...
Բլինքենը հայտարարել է, որ Գազային առնչվող ցանկացած ծրագիր պետք է բացառի պաղեստինյան անկլավի օկուպացիան
Պաղեստինյան անկլավի չափը չպետք է փոքրանա․․․
Ամենաշատ