News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 04
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի և Եվրամիության պատժամիջոցները հանգեցրին յուանով վճարումների կրկնապատկմանը: Տնտեսական իրավիճակի արագ փոփոխության նման գնահատական է տվել  ռուս գործարար Օլեգ Դերիպասկան իր Telegram ալիքում։

Չորս տարի հետո չինական արժույթով վճարվող գործարքների ծավալը կգերազանցի եվրոյով գործարքների ծավալին, և այդ պահին արևմտյան սահմանափակումները «կարելի է ավարտված համարել», հավելել է գործարարը։

Համաշխարհային վճարումներում յուանի մասնաբաժինը 2023 թվականի հոկտեմբերին 1,9 տոկոսից հասել է 3,6 տոկոսի, հաղորդում է Financial Times-ը: Նաև Չինաստանի Ժողովրդական բանկն է հայտարարել  յուանով արտահայտված ընթացիկ հաշիվներով գործարքների կտրուկ աճի մասին. երկրում և արտերկրում ապրանքների և ծառայությունների առևտրի 30 տոկոսն իրականացվել է ազգային արժույթով:

Պարբերականի տվյալներով, դոլարից և եվրոյից կախվածության նվազումն ապահովվել է սեփական միջազգային վճարային համակարգի (Cips) ստեղծմամբ, Չինաստանի Ժողովրդական բանկի և ավելի քան 30 կենտրոնական բանկերի միջև արժութային երկկողմանի սվոպների առկայությամբ, արտասահմանում յուանի քլիրինգային կենտրոնների ստեղծմամբ և վարկավորումը ազգային արժույթով իրականացմամբ։

Նոյեմբերի վերջի դրությամբ յուանի փոխարժեքը դոլարի նկատմամբ հասել է իր ամենաբարձր մակարդակին վերջին չորս ամսվա ընթացքում՝ կապված չինական պետական ​​բանկերի կողմից արտարժույթի շուկայում գնված դոլարի վաճառքի հետ։ Շուկայի որոշ մասնակիցների կարծիքով, այս ակտիվությունը բացատրվում է արտահանողներին արտարժութային եկամուտները ազգային արժույթի փոխակերպելու փորձերով:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ