News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 04
Տեսնել լրահոսը

Հարյուրավոր կամ նույնիսկ հազարավոր չպայթած զինամթերքը, որոնցից շատերը պատրաստված են ԱՄՆ-ում, կարող են անբնակ դարձնել Գազայի հատվածի մասերը, իսկ տարածքի ականազերծումը երկար տարիներ և տասնյակ միլիոնավոր դոլարներ կպահանջի, գրում է Washington Post-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի ականազերծման ծառայության (UNMAS) փորձագետ Չարլզ Բերչին։

Ինչպես գրում է պարբերականը, Գազայի հատվածի իսրայելական ռմբակոծությունները փոշու են վերածել ամբողջ թաղամասեր, իսկ անկլավի հարավում ուժեղացող օդային հարվածները վկայում են այն մասին, որ նույն ճակատագրին կարող է արժանանալ նրա տարածքի էլ ավելի մեծ մասը։

«Հարյուրավոր, եթե ոչ հազարավոր չպայթած զինամթերքի պատճառով՝ սկսած ՀԱՄԱՍ-ի  ինքնաշեն հրթիռներից մինչև Միացյալ Նահանգների կողմից Իսրայելին տրամադրված բարձր տեխնոլոգիական զինամթերքները, անկլավի տարածքն անհավանական  աղտոտված կլինի, ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ»,- պարբերականը մեջբերում է Բերչի խոսքը, որը պայթուցիկ նյութերի վնասազերծման փորձագետ է։

Նրա գնահատմամբ, երկար տարիներ և տասնյակ միլիոնավոր դոլարներ կպահանջվեն ամբողջ Գազայի հատվածն անվտանգ դարձնելու համար։ Նա հավելել է, որ Գազայի հատվածում մեկ ռումբ գտնելու և վնասազերծելու համար կարող է պահանջվել մինչև 30 կապալառու, որոնք  փլատակների մեջ որոնումներ կիրականացնեն ավելի քան մեկ ամիս, իսկ UNMAS-ի համար յուրաքանչյուր ռումբի վնասազերծման արժեքը կկազմի մինչև 40,000 դոլար:

Ինչպես գրում է Washington Post-ը, Գազայի հատվածում իրավիճակը որոշակիորեն նման է իրաքյան Մոսուլ քաղաքի իրավիճակին 2017 թվականին այն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրելու մարտերից հետո։ UNMAS-ը 2021-ին հայտարարել էր, որ միայն Մոսուլից հյուսիս գտնվող Թալ Քայֆ քաղաքում ավելի քան 1200 չպայթած զինամթերք է վնասազերծել:

Իսրայելը ճշգրիտ տվյալներ չի հայտնում Գազայի հատված նետված զինամթերքի քանակի մասին։ Փորձագետներն ասում են, որ ենթակառուցվածքի ոչնչացման չափը ցույց է տալիս, որ ռմբակոծության ընթացքում օգտագործվել են ավելի քան 900 կիլոգրամ քաշով Mark 84 ռումբեր, որոնք հագեցվում են ԱՄՆ-ի կողմից մատակարարվող JDAM ուղղորդման համակարգով՝ չկառավարվող ավիահրթիռները կառավարվողների վերափոխելու համար:

Հարցը, թե ով կվերականգնի տնտեսապես ամայացած անկլավը, մնում է բաց, նշում է պարբերականը։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 30 500-ը. Գազայի առողջապահության նախարարություն
Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 30 000-ը...
Գազայում պատանդների վերաբերյալ գործարքը կարող է խափանվել, ՀԱՄԱՍ-ի առաջնորդը կապի մեջ չի մտնում. WSJ
Գործարքը կարող է խափանվել...
ՀԱՄԱՍ-ը մերժել է բանտարկյալների հետ պատանդների փոխանակման ԱՄՆ նախաձեռնությունը. NYT
ՀԱՄԱՍ-ը չի համաձայնել...
ԱՄՆ-ն իրականացրել է Գազայի բնակիչների համար սննդի առաջին օդային մատակարարումը
Երեք C130 ինքնաթիռներով այսօր առավոտյան Գազա են հասցրել 66 պարենային փաթեթներ, որոնցում եղել է մոտ 38,000 պարենամթերք...
Բայդենն իր ելույթում երկու անգամ Գազան շփոթել է Ուկրաինայի հետ
ԱՄՆ նախագահն ասել է, որ պարենը և պաշարները կմատակարարվեն Մերձավոր Արևելքի դաշնակից Հորդանանի օգնությամբ...
Մակրոնը հայտնել է, որ վրդովված է հումանիտար օգնության հերթի մեջ կանգնած ավելի քան 100 պաղեստինցու սպանությամբ
100 պաղեստինցի մահացել է հումանիտար օգնության հերթի մեջ...
Ամենաշատ