News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 04
Տեսնել լրահոսը

Հայաստանում 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել օրենք, ըստ որի ձկնաբուծությամբ զբաղվող ջրօգտագործողները 2024 թվականի հունվարի 1-ից կարող են օգտվել ստորերկրյա քաղցրահամ ջրերից միայն, այսպես կոչված, ցիկլային համակարգի ներդրման դեպքում։ Այս մասին դեկտեմբերի 6-ին Ազգային ժողովի նիստում ասել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Ըստ փոխվարչապետի, տնտեսվարող սուբյեկտները գիտեին այս պահանջի մասին։

«Այս խնդիրը կարևոր է ինչպես էկոլոգիայի և շրջակա միջավայրի պահպանության, այնպես էլ ստորերկրյա ջրերի արդյունավետ օգտագործման տեսանկյունից»,- ընդգծել է Խաչատրյանը։

Կառավարության ներկայացուցիչը պարզաբանել է. այս տնտեսություններին տրվող քաղցրահամ ստորերկրյա ջրերի օգտագործման թույլտվությունների ընդհանուր ծավալը կազմում է տարեկան մոտ 930 մլն խմ: Ընդ որում, Հայաստանում խմելու ջրի օգտագործման բոլոր թույլտվությունները կազմում են ընդամենը 803 մլն խմ։

«Այսինքն՝ 230-ից մի փոքր ավելի ձկնաբուծարաններն ավելի շատ քաղցրահամ ջուր են օգտագործում, քան երկրի ողջ բնակչությունը»,- նշել է փոխվարչապետը։

Ուստի, ըստ Խաչատրյանի, եզրակացություն է արվում․ նրանք պետք է տեղադրեն ջրի բազմակի շրջանառության համակարգեր։ Սա է պահանջելու նրանցից կառավարությունը՝ սկսած 2024 թվականի հունվարի 1-ից։

Կառավարության ներկայացուցիչը վստահեցրել է, որ բիզնեսը քաջատեղյակ էր «ցիկլային համակարգին»։ Այս մասին գիտեին բոլոր 230 տնտեսվարող սուբյեկտները, քանի որ վերջին 1,5 տարվա ընթացքում հասցրել են թարմացնել նախկինում կնքված պայմանագրերը։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ