News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 21
Տեսնել լրահոսը

Չինաստանի եւ Գերմանիայի գիտնականների միջազգային խումբը հայտնաբերել է բծավոր իշամեղուների նոր տարատեսակ՝ Serratichneumon maculatus։ Դրանք առաջին անգամ հայտնաբերվել են Գուանչժոու քաղաքի մոտ (Չինաստանի հարավ-արեւելք)։ Հետազոտությունը հրապարակվել է European Journal of Taxonomy (EJT) գիտական ամսագրում։

Մասնագետների խոսքով՝ հայտնաբերված միջատներն ունեն սեւ մարմին՝ մոտ մեկ սանտիմետր երկարությամբ, ծածկված կարմիր եւ սպիտակ բծերով։ Իշամեղուների բերանում գտնվում են երկու հստակ նշմարվող ատամներ, որը տարատեսակի առաձնահատուկ գիծն է։ Բացի այդ, որձ իշամեղուներն ունեն բեղիկներ, որոնք ձեւով հիշեցնում են բույսերի տերեւներ։

Հետազոտությունում նշվել է, որ միջատը նոր տեսակ է համարվել բեղիկների, ատամների, մարմնի ձեւի եւ այլ ֆիզիկական առանձնահատկությունների պատճառով։

Գիտնականներն առայժմ չեն պարզել, թե որ կենդանու մակաբույծներն են Serratichneumon maculatus-ները։ Դրանց զոհ կարող են դառնալ թիթեռները կամ ցեցերի թրթուրները։

Ներկա պահին բծավոր մակաբույծ-իշամեղուները հայտնաբերվել են Չինաստանում, Վիետնամում եւ Ինդոնեզիայում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ