News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 27
Տեսնել լրահոսը

Նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը Թեհրան կատարած այցի ընթացքում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ, ԻԻՀ նավահանգիստների և ծովագնացության կազմակերպության գործադիր տնօրեն Ալի Աքբար Սաֆայիի հետ։ Հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԻԻՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը։

Քննարկվել են հայ-իրանական հարաբերությունները, մասնավորապես՝ երկու երկրների միջև բեռանափոխադրումների իրականացմանը վերաբերող հարցեր։

Երկուստեք ընդգծվել է, որ ՀՀ-ն կարող է ԻԻՀ-ի համար տարանցիկ երկիր դառնալ դեպի ԵԱՏՄ և եվրոպական երկրներ, իսկ ԻԻՀ-ն Հայաստանի համար՝ դեպի Պարսից ծոցի և Միջին Ասիայի երկրներ ու Հնդկաստան։

Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել հայկական ընկերություններին ապահովել բարենպաստ պայմաններով իրանական նավահանգիստներից օգտվելու համար։

Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռքբերվել ստորագրել ոլորտային համագործակցության հուշագիր, որը թույլ կտա հայկական կողմին օգտվել իրանական նավահանգիստներից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանը պատրաստ է ռազմական դաշինք կնքել Հայաստանի հետ եւ ուժեր տեղակայել Սյունիքում. Ռազմական փորձագետ
Հիմա բաց տեքստով ասում են՝ կարող ենք անգամ զորքեր տալ, էլ զենքի մասին չեմ խոսում...
Իրանի գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկվել է կարանտինային անցակետի կառուցման հարցը
Աշխեն Շիրվանյանը նշել է, որ այցի ընթացքում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունները գործնական...
Իրանի ամենակարդացվող պոետի՝ Հաֆեզի գիրքը թարգմանվել է հայերեն (ֆոտո)
Հաֆեզի այս ժողովածուն ներառում է բանաստեղծի 292 գազել և 16 քառյակ…
Իրանն ու Հայաստանը պայմանավորվել են ապրանքաշրջանառությունը հասցնել 3 միլիարդ դոլարի
Երկու երկրները նաև 19 ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու մասին փաստաթղթեր են ստորագրել...
Իրանը դեմ է տարածաշրջանում օտար ուժերի ներկայությանը. Ռաիսի
Իրանի ղեկավարի խոսքով՝ Թեհրանի և Երևանի հարաբերությունները պատմական են, բարեկամական և կառուցողական...
Հայտնի է Իրան գործուղվող պատվիրակության կազմը. Փաշինյանը որոշում է ստորագրել
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում…
Ամենաշատ