News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 21
Տեսնել լրահոսը

Մյունխենի Տեխնիկական համալսարանի մասնագետները հաշվարկել են, որ Երկիրը դանդաղեցնում է իր պտույտը։ Եվ կանխատեսում են կատարել. երկրային օրը այդ «արգելակման» պատճառով աստիճանաբար կավելանա եւ տիեզերական չափումներով տեսանելի ապագայում կհասնի 25 ժամի։

Դա տեղի կունենա մոտ 200 մլն տարի հետո։ Պրոցեսն առաջանցիկ է, դանդաղման մոտ մեկ միավոր արագությամբ։ Ուստի, նախորդ շրջանը՝ օրվա 23 ժամ տեւողությամբ, Երկրի վրա տեղի է ունեցել 200 մլն տարի առաջ, երբ մոլորակի վրա դեռ քայլում էին դինոզավրները։ Փորձագետները հավաստիացնում են, որ 1,4 մլրդ տարի առաջ օրը շատ արագ էր անցնում՝ 18 ժամ 41 րոպեում։

Ինչպե՞ս են փորձագետները չափում իր առանցքի շուրջ մոլորակի պտույտի ճիշտ տեւողությունը։ Օղակային լազերի օգնությամբ՝ տեղադրված հատուկ հերմետիկ խցում, գետնի տակ, վեց մետր խորությամբ։ Այստեղ ցուցանիշների վրա ամենից քիչ են ազդում արտաքին գործոնները։ Գիտնականները հիշեցնում են, որ նման պտույտի արագությունից է կախված ոչ միայն օրվա տեւողությունը։ Եղանակի, կլիմայի փոփոխությունը նույնպես մասամբ կապված է այդ ցուցանիշի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ