News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 04
Տեսնել լրահոսը

Թափառող շների խնդիրը Հայաստանում գնալով սրվում է, ուստի լուծումներ են պետք։ Այս մասին դեկտեմբերի 6-ին Ազգային ժողովի նիստում ասել է Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Ըստ նրա, մայրաքաղաքի փորձն օգտագործվում է Հայաստանի 71 համայնքներից 25-ում։ Այսինքն՝ շները ըստ էության ստերիլիզացվում են։

«Համայնքները կարող են մրցույթի միջոցով ընտրել կենդանիներին ստերիլիզացնող ընկերություններ։ Սակայն հիմնական խնդիրներից մեկն այն է, որ նման ընկերություններ, ըստ էության, չկան»,- ասաց Սանոսյանը։

Հակառակ դեպքում, ինչպես նշել է նախարարը, այս ծրագիրն ավելի շատ համայնքներում կիրականացվեր։

Սակայն այս խնդիրը նաև ֆինանսական բնույթ ունի։ Ոչ բոլոր համայնքներն ունեն շներին ստերիլիզացնելու գումար։

Սակայն, ինչպես նշել է կառավարության ներկայացուցիչը, գործընթացը մի փոքր շարժվել է մեռյալ կետից։ Հարցը լրացուցիչ իրավական և ֆինանսական լրամծակման կարիք ունի։

Բնապահպանական գործոն ևս կա։ Կան տարբեր կազմակերպություններ, որոնք զբաղվում են կենդանիների խնդիրներով։

«Բայց ավելի կարևոր են մարդկանց, հատկապես երեխաների իրավունքները։ Եվ հետևաբար անհրաժեշտ է արդյունավետ լուծումներ գտնել»,- ասել է նախարարը։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ