News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 04
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 5-6-ը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն Աքրայում (Գանա) մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպմանը (UN Peacekeeping Ministerial), որը ՄԱԿ-ի կողմից կազմակերպվում է երկու տարին մեկ անգամ՝ միջազգային խաղաղապահության խնդիրների վերաբերյալ քննարկումների նպատակով: Հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից:

Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը հանդիպման ընթացքում ելույթ է ունեցել՝ հաստատելով Հայաստանի հանձնառությունը՝ շարունակելու ուժեր պատրաստել և տրամադրել միջազգային խաղաղապահ առաքելություններին:

Միջոցառման շրջանակներում Արման Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ ծրագրերի և գործողությունների գծով փոխտեղակալ Ռեյչլ Շիլլերի և «Գլոբալ խաղաղապահ գործողությունների նախաձեռնություն» ծրագրի տնօրեն Ջենիֆեր Փուլիամի հետ: Քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:

Խաղաղապահության հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան-Պիեռ Լակրուայի հետ կարճատև հանդիպման ընթացքում Արման Սարգսյանը ներկայացրել է միջազգային խաղաղապահության ուժերի պատրաստության ուղղությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վերլուծելով անցյալը՝ մենք նայում ենք ներկային ու ապագան կառուցելու հստակ հեռանկարներին. Արարատ Միրզոյանի ուղերձը
32 տարի առաջ՝ հենց այս օրը, Հայաստանի նորանկախ Հանրապետության դրոշը…
Նիկարագուան հայց է ներկայացրել Գերմանիայի դեմ Իսրայելին ֆինանսավորելու համար
Նիկարագուան ՄԱԿ Միջազգային դատարան հայց է ներկայացրել Գերմանիայի դեմ...
Հայաստանն ունի տեխնոլոգիական ոլորտում թռիչքաձև զարգացում ունենալու բոլոր հնարավորությունները․ Հակոբ Արշակյան
Եթե մենք կարողանանք Հայաստանում ստեղծել այս կապը և դա արդյունավետ աշխատի, ապա կունենանք թռիչք…
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը հերքել է Թեհրանի մասնակցության մեղադրանքները ՌԴ-ի եւ Ուկրաինայի հակամարտությանը
Իրանի ներկայացուցիչը հերքել է մեղադրանքները...
Մեկնարկել է «Նորարար Հայաստան 2024» աշխատաժողովը. Մխիթար Հայրապետյան
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության…
1992թ. մարտի 2-ին ՝ ՄԱԿ կենտրոնակայանում, բարձրացվեց Հայաստանի նորանկախ հանրապետության եռագույնը. Արմեն Սարգսյան
Հայաստանը դարձավ անկախ, ինքնիշխան պետությունների ընտանիքի լիիրավ անդամ...
Ամենաշատ