News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 04
Տեսնել լրահոսը

Վաշինգտոնը կարող է իր ներդրումն ունենալ  Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում՝ հաշվի առնելով նոր իրողությունները։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ պետքարտուղարի  Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենի հետ բանակցությունների ժամանակ։

«Նախագահ Ալիևն ընդգծել է, որ հակամարտության ավարտից և Ադրբեջանի կողմից իր ինքնիշխանության ամբողջական վերականգնումից հետո խաղաղության հաստատման պատմական հնարավորություններ են առաջացել, և ԱՄՆ-ը, հաշվի առնելով նոր իրողությունները, նույնպես կարող է նպաստել այդ գործընթացին»,- ասվում է Ալիևի մամուլի ծառայությունում։ Ադրբեջանի նախագահի կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Ալիևը նաև նշել է իր երկրի դերը Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում և մատնանշել Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի երկրների միջև գործընկերության ընդլայնումը։ Նրա խոսքով, այսօր տարածաշրջանում «Միջին միջանցքով նոր տրանսպորտային և լոգիստիկ հնարավորություններ» են ի հայտ եկել։

Իր հերթին Օ'Բրայենն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները «աջակցում է տարածաշրջանում խաղաղության օրակարգին» և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Նրա խոսքով, ԱՄՆ-ը պատրաստ է հայ-ադրբեջանական հաջորդ բանակցություններն անցկացնել Վաշինգտոնում։



!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ