News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 04
Տեսնել լրահոսը

Յոթնյակի խմբի երկրները (G7) 2024թ. հունվարի 1-ից կարգելեն Ռուսաստանից ադամանդների ներմուծումը։ Այս մասին տեղեկացրել է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով գագաթաժողովի հայտարարությանը։

Ռուսական ադամանդների փուլային արգելքը երրորդ երկրներից պատրաստվում են մտցնել գարնան։ Իսկ սեպտեմբերի 1-ին նախատեսում են ստեղծել չմշակված ադամանդների «ստուգման եւ հավաստագրման հուսալի մեխանիզմ»։

Խմբի գագաթաժողովի հայտարարությունն արդեն հրապարակվել է Ճապոնիայի ԱԳՆ կայքում։

«Մենք ներմուծման սահմանափակումներ կմտցնենք ոչ արդյունաբերական ադամանդների վրա, որոնք արդյունահանվել, մշակվել կամ արտադրվել են Ռուսաստանում»,- ասված է փաստաթղթում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ