News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 27
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանին, ամենայն հավանականությամբ, այսօր ԱԺ ՔՊ-ական զանգվածը չի ընտրի:

Բայց այդ որոշումը, մեր տեղեկություններով, ՔՊ-ում միաձայն չի կայացվել եւ կարող է մինչ քվեարկությունը փոխվել։ Պատգամավորներից ոմանք ասել են, որ հանրության մոտ կարող է տպավորություն ստեղծվել, թե իշխանությունը հավատարիմ չէ իր հայտարարություններին` կոռուպցիայի դեմ պայքարելու առումով, եւ Հարությունյանի նկատմամբ հաշվեհարդար են իրականացնում, քանի որ հանդգնել է կասկածի տակ դնել ՔՊ-ականների հայտարարագրերը եւ մոտ 2 տասնյակ պատգամավորի դեմ վարույթ է հարուցել։ Մանավանդ որ ՔՊ-ի հետ Հարությունյանի փակ հանդիպումից հետո մամուլում հրապարակումներ եղան, թե իշխող ֆրակցիան դեմ է Հարությունյանին, քանի որ աչք չի փակում ՔՊ-ականների` պատգամավորի կարգավիճակի հետ անհամատեղելի գործունեության վրա։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ՔՊ-ականները նաեւ վրդովված են փակ հանդիպումից արտահոսքի պատճառով, որը վերագրել են թեկնածուին։ Հիշեցնենք, որ Հարությունյանը շաբաթներ առաջ ստացել էր Փաշինյանի «դաբրոն», ինչի շնորհիվ էլ մրցութային հանձնաժողովը հավանություն էր տվել նրա թեկնածությանը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». ՔՊ-ական պատգամավորն ազգուտակին Ալավերդիում պաշտոններ է շնորհում
Դեռ ամռանը, երբ «Ապրելու երկրի» անդամ Սիմոն Զախարովը լքել էր խմբակցությունը, միացել «Քաղաքացիական...
«Հրապարակ». Կրքերը թեժանում են, Մհեր Գրիգորյանին փոխարինող են փնտրում
Հայտնի է, որ իշխանության սորոսական թեւը պարբերաբար Փաշինյանի մոտ դժգոհել է Մհեր Գրիգորյանից, քանի որ...
«Հրապարակ». Ադրբեջանը դեմ է նաեւ համազգեստի՞ն
Չնայած ՊՆ-ն դա ներկայացնում է բանակում իրականացվող իբր բարեփոխում, սակայն ՊՆ մեր աղբյուրների...
«Ժողովուրդ». Կալանավորներին դատարան բերել չեն կարողանում․ անձնակազմ և տեխնիկական միջոցներ չկան
Դատավորի դժգոհությանը միացել էին նաեւ գործով մասնակցող փաստաբաններն ու դատախազը՝ ասելով, որ...
«Հրապարակ». Ստուգումներ են իրականացվել «Տաշիր պիցցա»-ում
Ի պատասխան մեր հարցին` արդյո՞ք ստուգումներ են կատարվել «Տաշիր պիցցա» ցանցում, ի՞նչ ենթադրյալ...
«Փաստ». Փորձում է սեփական, գրպանային «երրորդ ուժ» ձևավորել
Սրան գումարած՝ Փաշինյանի համար ակնհայտ է, որ համախմբված, ազդեցիկ այլընտրանքային բևեռի կամ, ինչպես...
Ամենաշատ