News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 27
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Այսօր ԱԺ-ն վերջապես Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ կընտրի կամ կտապալի ընտրությունը: Թեկնածուները երկուսն են՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանը եւ հանձնաժողովի վարչության պետ Նարինե Ավետիսյանը: Երկուսն էլ ինքնաառաջադրվել են:

Երեկ ԱԺ-ում Հայկուհի Հարությունյանի թեկնածության քննարկումը իշխող մեծամասնությունն իսկական... մարտաֆիլմի էր վերածել, ամբողջ թիմով հարձակում էին գործել Հայկուհի Հարությունյանի վրա, մեկը մյուսին հերթ չտալով՝ սուր ու հարձակողական, թիրախավորված հարցեր էին ուղղում նրան: Ինչպես մեզ փոխանցեցին, ԱԺ նիստից դուրս եւս ՔՊ-ականները արհամարհական վերաբերմունք են ցուցաբերել Հայկուհի Հարությունյանի նկատմամբ. նրան թողել էին միջանցքում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ականները երկուշաբթի օրը նիստ են արել եւ թեժ քննարկում ունեցել Հայկուհի Հարությունյանի մասով. իշխանականները բուռն քննարկումներից հետո որոշել են այսօր դեմ քվեարկել նրա թեկնածությանը:

։Իսկ ի՞նչ է ընկած ՔՊ-ականների այս անբարեհաճ վերաբերմունքի հիմքում. մեզ հաջողվեց պարզել, որ իշխանականները համարում են, թե Հայկուհի Հարությունյանն իրենց վերահսկողությունից դուրս է: Նախ՝ ՔՊ-ականներին բարկացրել է Հայկուհի Հարությունյանի այն բացահայտումը, որ հայտարարագրերի, պաշտոնի անհամատեղելիության եւ շահերի բախման մասերով ՔՊ խմբակցության 25 պատգամավոր է անցել:

Բացի այս, ՔՊ-ականները վրդովվել են նաեւ նրանից, որ վերջերս մամուլում Հայկուհի Հարությունյանի հետ թեժ քննարկումից մանրամասներ են հայտնվել, ինչպես նաեւ ԵՄ-Հայաստան քաղհասարակություն պլատֆորմը կոշտ հայտարարություն էր տարածել: Ահա այս պատճառով էլ ՔՊ-ականները որոշել են «պատժել» Հայկուհի Հարությունյանին: Թերեւս այս ամենը հիշեցնում է 2021թ.-ի իրադարձությունները, երբ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը եկել էր ԱԺ՝ Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկմանը. այդ ժամանակ էլ նույն ոգեւորությամբ իշխող մեծամասնությունը հարձակվել էր Վարդազարյանի վրա, եւ, ի վերջո, գաղտնի ձայնագրությունները գործի դնելով՝ նրան հեռացրին սահմանադրական անկախ մարմնի ղեկավարի պաշտոնից: ՀՀ ԿԿՀ նախագահ Հայկուհի Հարությունյանը թերեւս միակ անկախ պաշտոնյան էր, որը դեռ պաշտոնավարում էր. ՔՊ-ն նաեւ նրանից կազատվի վերջնականապես:

Նկատենք, որ երեկ Հայկուհի Հարությունյանի նկատմամբ ագրեսիվ-հարձակողական էր նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Սա էլ, թերեւս, իր պատճառն ուներ. ԱԺ նախագահը ցանկանում է իր խորհրդական Հովհաննես Նալբանդյանին դարձնել ԿԿ հանձնաժողովի նախագահ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Բալայանի և ՔՊ-ի փակ հանդիպմանը ամենաակտիվը եղել է պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը
Հիշեցնենք, որ ՍԴ դատավոր դառնալու համար դիմել էր Երեւան քաղաքի դատավոր Դավիթ Բալայանը...
«Հրապարակ». Որոշումը հետաձգվել է. ՔՊ-ում կանգնել են երկընտրանքի առաջ
Հիշեցնենք, որ այսօր մեկնարկելիք նիստերի օրակարգում 28 հարցերից մեկը հիշյալ 3 կառույցների ղեկավարի...
«Փաստ». «Ադրբեջանը չի պատրաստվում ոչ մի խաղաղության պայմանագիր կնքել»
Կարապետյանը հիշեցրել է 2021 թ. Երասխում տեղի ունեցած հրադադարի խախտումները, երբ հայկական կողմը...
«Հրապարակ». «Կոնդի նախագիծը» կդառնա Նիկոլ Փաշինյանի իշխանության սեւ էջերից մե՞կը
Խմբագրություն զանգած քաղաքացիներն ասում էին. «Աբսուրդային գներ են առաջարկում, 210 հազար դրամով...
«Փաստ». Խախտումների գծով առաջատարը Փարաքարն է
Ի մասնավորի, մի քանի օր առաջ տեղեկություն հրապարակվեց, որ ենթակառուցվածքների զարգացման նպատակով...
«Ժողովուրդ». Կադրային բանկի պակասի պատճառով վերջին պահին է որոշվել Գեւորգ Պապոյանին առաջադրել նախարարի պաշտոնում
Նախ տեղեկացանք, որ, բացի Պապոյանից, այլ թեկնածուներ էլ են քննարկվել նիստին, այդ թվում՝ պատգամավոր...
Ամենաշատ