News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 27
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 9-ին Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունը ծանուցեց, որ «հայտնաբերվել է Գորիս քաղաքում հրազենի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և խուլիգանական դրդումներով մեկ անձի թեթև մարմնական վնասվածք հասցնելու համար քրեական հետապնդման ենթարկվող Տիգրան Խաչատրյանը»: Սյունիքի նախկին մարզպետի որդին նույն օրը ձերբակալվեց, իսկ նոյեմբերի 10-ին նրան կալանավորելու որոշում կայացվեց: Խափանման միջոցի՝ կալանքի որոշումը բողոքարկվել է վերաքննիչ քրեական դատարան, գործը մակագրվել է դատավոր Մհեր Արղամանյանին: Դատարանը դեկտեմբերի 14-ին կհրապարակի իր որոշումը:

Տիգրան Խաչատրյանի պաշտպան, փաստաբան Վահագն Քեշիշյանը «Փաստի» հետ զրույցում ասում է՝ ընդհանուր բողոքարկումների փուլում են, ներկայում ընթանում է նախաքննություն: «Նոյեմբերի 9-ից սկսած Տիգրան Խաչատրյանը և ես պահանջում ենք անհապաղ կատարել առերես հարցաքննություն այն մարդկանց հետ, որոնք մեր դեմ ցուցմունք են տվել, որպեսզի օգտվենք մեր հարցեր տալու իրավունքից, ինչը մեղադրյալի՝ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունք է հանդիսանում: Բայց թե՛ վարույթ իրականացնող մարմինը, թե՛ դատախազությունը առհասարակ որևիցե գործողություն չեն կատարում այդ ուղղությամբ: Հաղորդում եմ ներկայացրել հանցագործության՝ լիազորությունների ակնհայտորեն չարաշահման մասին, այս պահին չունեմ տեղեկություններ՝ վարույթ նախաձեռնվե՞լ է, թե՞ ոչ»,-ասում է Քեշիշյանը: Ընդգծում է՝ կոպիտ կերպով խախտում են Տիգրան Խաչատրյանի անմեղության կանխավարկածը, քանի որ, ի թիվս այլնի, նաև առերեսումներով է հաստատվելու անձի անմեղությունը: «Մոտեցումն, իմ կարծիքով, հետևյալն է. փորձում են անձին ապօրինի կալանքի տակ պահել այնքան, որքան դեռ կարող են:

Հակառակ դեպքում, հենց կատարվեց այն գործողությունը, որի մասին բարձրաձայնում ենք, Խաչատրյանի՝ կալանքի տակ գտնվելու հարցը կարժեզրկվի: Անընդհատ ասում էին՝ ինչո՞ւ է Տիգրան Խաչատրյանը թաքնվում: Նախ՝ նշեմ, որ նա չէր թաքնվում, այլ անվստահություն ուներ վարույթ իրականացնող մարմնի նկատմամբ, ինչը նաև հաստատվում է այս պահին իրենց պարտականությունները չկատարելու մասին վկայությամբ: Օրերս խոսել եմ Հակակոռուպցիոն կոմիտեի հետ, ինձ ասել են, որ գործը մակագրվել է քննիչին, քննիչն էլ ասում է՝ սպասում ենք, թե դատախազությունը վերջնական ինչ որոշում կկայացնի, այդպես էլ կանենք: Հիմա ի՞նչ է ստացվում՝ Տիգրան Խաչատրյանի գործը քննում է ոչ թե Քննչական կոմիտեն, այլ ինչ-որ մի անձ: Չեմ կարողանում բացահայտել, թե ով է այդ անձը: Ապօրինի մոտեցում է, ինչն էլ համեմվում է քրեական դատավարության նորմերի կոպիտ ոտնահարմամբ»,-եզրափակում է մեր զրուցակիցը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». ՔՊ-ական պատգամավորն ազգուտակին Ալավերդիում պաշտոններ է շնորհում
Դեռ ամռանը, երբ «Ապրելու երկրի» անդամ Սիմոն Զախարովը լքել էր խմբակցությունը, միացել «Քաղաքացիական...
«Հրապարակ». Կրքերը թեժանում են, Մհեր Գրիգորյանին փոխարինող են փնտրում
Հայտնի է, որ իշխանության սորոսական թեւը պարբերաբար Փաշինյանի մոտ դժգոհել է Մհեր Գրիգորյանից, քանի որ...
«Հրապարակ». Ադրբեջանը դեմ է նաեւ համազգեստի՞ն
Չնայած ՊՆ-ն դա ներկայացնում է բանակում իրականացվող իբր բարեփոխում, սակայն ՊՆ մեր աղբյուրների...
«Ժողովուրդ». Կալանավորներին դատարան բերել չեն կարողանում․ անձնակազմ և տեխնիկական միջոցներ չկան
Դատավորի դժգոհությանը միացել էին նաեւ գործով մասնակցող փաստաբաններն ու դատախազը՝ ասելով, որ...
«Հրապարակ». Ստուգումներ են իրականացվել «Տաշիր պիցցա»-ում
Ի պատասխան մեր հարցին` արդյո՞ք ստուգումներ են կատարվել «Տաշիր պիցցա» ցանցում, ի՞նչ ենթադրյալ...
«Փաստ». Փորձում է սեփական, գրպանային «երրորդ ուժ» ձևավորել
Սրան գումարած՝ Փաշինյանի համար ակնհայտ է, որ համախմբված, ազդեցիկ այլընտրանքային բևեռի կամ, ինչպես...
Ամենաշատ