News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 27
Տեսնել լրահոսը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը Կահիրեում հանդիպել է Արաբական արդյունաբերական կազմակերպության նախագահ Մոխթար Աբդելլաթիֆին:

ԲՏԱ նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտյոմ Մեհրաբյանը և Եգիպտոսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանը։

Նախարար Ռոբերտ Խաչատրյանը ներկայացրել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարությունը, նախարարության կողմից իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները՝ ուղղված ոլորտային ընկերությունների կարողությունների զարգացմանը և արտադրանքի առևտրայնացմանը։

Մոխթար Աբդելլաթիֆին իր հերթին ներկայացրել է Արաբական արդյունաբերական կազմակերպության տեսլականը, այն է՝ տեղայնացնել տեխնոլոգիաները և բարձրացնել տեղական արտադրության հարաբերակցությունը արդյունաբերության տարբեր ոլորտներում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք թեմաներ, դրանց իրագործելիության հնարավորությունները: Կողմերը փոխադարձ պատրաստակամություն են հայտնել ստեղծելու անհրաժեշտ պայմաններ երկու երկրների խոշոր ընկերությունների համագործակցության համար, ինչպես նաև ընդգծել են ներդրումային հնարավորությունների ավելացման անհրաժեշտությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ