News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 04
Տեսնել լրահոսը

Ավարտվել է Մ-1, Երևան-Գյումրի-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ141+500-կմ143+300 հատվածի հիմնանորոգումը։ Այս մասին NEWS.am_ին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

1.8կմ երկարությամբ ճանապարհահատվածն անցնում է Շիրակի մարզով՝ Քեթիի լեռնանցքով։ Հիմնանորոգումը մեկնարկել էր 2023 թվականին։

Կապալառու կազմակերպությունն է «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Ռ Քոնսալթ» ՍՊԸ-ն։ Ֆինանսավորումը՝ ՀՀ պետական բյուջեից։

Տպել
Ամենաշատ