News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 04
Տեսնել լրահոսը

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնում դեկտեմբերի 3-ին Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ «գանգուղեղային վնասվածք, հարցական» ախտորոշմամբ բուժօգնություն ստանալու նպատակով իրենց է դիմել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 60-ամյա Նունե Կ.-ն է:

Մինչ բժիշկները օգնություն են ցուցաբերել նրան, Մալաթիայի ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 12:20-ի սահմաններում, Նունե Կ.-ի և նրա հարևանուհի 47-ամյա Քրիստինե Մ.-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, թե ում ավելի պոչն է ավելի երկար ու հաստ, որի ժամանակ էլ Քրիստինե Մ.-ն իր ձեռքում եղած ավելով մի քանի անգամ հարվածել է Նունե Կ.-ի մարմնի տարբեր մասերին ու գլխին:

Կայքի տեղեկություններով՝ ոստիկանները հայտնաբերել են Քրիստինե Մ.-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ