News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 23
Տեսնել լրահոսը

Հայաստանի հարկատուների հաշվին գործող Հանրայինի եթերում երեկ երեկոյան արդեն թուրքական բացահայտ քարոզչություն էր։ Ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը․

«Հայաստանի հանրային հեռուստաընկերության հյուրն էր թուրքական ամենիշխանական, ոչ պետական եւ կրոնական ուղղվածությամբ TGRT հեռուստաընկերության միջազգային լուրերի բաժնի տնօրենը։

Հեռուստաընկերություն, որը Հայաստանի հարցում իր ողջ լրատվական եւ ծրագրային քաղաքականությունը կառուցել է թշնամականության վրա (https://www.tgrthaber.com.tr/.../son-dakika-ermeni)... , Հայոց Ցեղասպանության միջազգայնացման հարցը փորձել է հետեւողականորեն ներկայացնել իբրեւ հայ-իսլամ բախման խնդիր (https://www.youtube.com/watch?v=kcmD3_Sx4Po)։

Իսկ Պետրոսը երեկ զրուցում էր մեկի հետ, որը դեռ մի քանի շաբաթ առաջ, զրուցելով հակահայ դիրքորոշմամբ հայտնի ամերիկացի նախկին դիվանագետ Մեթյու Բրայզայի հետ, առաջ էր տանում թուրք-ադրբեջանական նառատիվներ՝ զանգեզուրի միջանցք, Կովկասում թուրքական գործոնի մեծացում (https://www.tgrthaber.com.tr/.../abdnin-eski-baku)... …

Հանրայինի եթերում, ողջ Հայաստանի տարածքում թշնամական քարոզչական թեզերի տարածում…

Առավել հանգամանալից ավելի ուշ կանդրադառնամ թեմային»,-գրել է Մանուկյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ