News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 27
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 7-ի նիստում որոշեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի լուծարումից հետո նրա անշարժ գույքը ամրացնել պետգույքի կոմիտեին:

Հիմնավորման մեջ նշվում է, որ ընդհանուր իրավասության դատարանի 2020-ի մարտի 20-ի վճռով Հայաստանի երիտասարդական հիմնադրամը գտնվում է լուծարման գործընթացում։

Հաշվի առնելով, որ Հիմնադրամը լուծարվում է և վերջինիս գործունեությունը դադարելու է առանց իրավունքներն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու՝ հիմնադրամի առկա գույքը լուծարումից հետո նախատեսվում է սեփականության իրավունքով փոխանցել ՀՀ կառավարությանը։ 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը լուծարման գործընթաց էր մտել պարտավորություններով հանդերձ, այդ թվում՝ ՀՀ պետական բյուջեի նկատմամբ։

Պարտավորությունները մարելու նպատակով օրենսդրությամբ սահմանված կարգով հրապարակային սակարկություններով վաճառքի է ներկայացվել Հիմնադրամին սեփականության իրավունքով պատկանող ք.Երևան, Աբովյան 50/5 հասցեում գտնվող անշարժ գույքը, 2 միավոր տրանսպորտային միջոցները (2004 և 2005 թթ. արտադրության ավտոմեքենաները)և շարժական գույքի այն մասը (հիմնականում ֆիզիկապես և բարոյապես մաշված), որը որևէ գերատեսչության մոտ հետաքրքրություն չի առաջացրել։

Վաճառքից առաջացած միջոցներով մարվել են հիմնադրամի ամբողջ պարտավորությունները:

Հաշվի առնելով, որ մարվել էին Հիմնադրամի բոլոր պարտավորությունները՝ ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ Հիմնադրամին պատկանող Կոտայքի մարզ, քաղաք Ծաղկաձոր, գլխավոր մարզահամալիր թաղ. 81, գլխավոր մարզահամալիրի 3-րդ մասնաշենք հասցեում գտնվող անշարժ և շարժական գույքը, որպես լուծարումից հետո մնացած գույք, ամրացվել է Պետական գույքի կառավարման կոմիտեին։

Տպել
Ամենաշատ