News
Լրահոս
News
Երկուշաբթի
Փետրվար 26
Տեսնել լրահոսը

Օրինագիծը, որը նախատեսում էր միլիարդավոր դոլարների հատկացում Ուկրաինային եւ Իսրայելին, չորեքշաբթի Սենատում արգելակվել է, քանի որ հանրապետականները պահանջում են ավելի կոշտ միջոցներ Մեքսիկայի հետ ԱՄՆ սահմանին, տեղեկացրել է «Голос Америки»-ն։

Քվեարկությունը ունեցել է 49 կողմ, 51 դեմ արդյունքներ։ Դա նշանակում է, որ 110,5 մլրդ դոլարի ֆինանսավորման մասին օրինագիծը չի ստացել անհրաժեշտ 60 ձայն  Սենատում։

Սենատի մեծամասնության ղեկավար Չաք Շումերը դեմ է քվեարկել, որպեսզի կարողանա միջոցի վերանայման առաջարկն անցկացնել։ Նա ասել է, որ «սա լուրջ պահ է, որը երկարատեւ հետեւանքներ կունենա 21-րդ դարի համար»։

Հանրապետականները հայտարարել են, որ իրենց համար կարեւոր է պաշտպանել իրենց դիրքորոշումը ավելի կոշտ իմիգրացիոն քաղաքականության եւ հարավային սահմանի վերահսկողության հարցում։

«Ժամանակն է, որ դեմոկրատների ղեկավարը հասկանա, որ հանրապետական սենատորները լրջորեն են վերաբերվում իրենց խոսքերին։ Եկեք ուրեմն քվեարկենք։ Իսկ հետո կսկսենք լուծել Ամերիկայի ազգային անվտանգության առաջնահերթ հարցերը»,- ասել է Սենատում հանրապետականների ղեկավար Միչ Մակքոնելը։

Հանրապետականները եւ դեմոկրատները Կոնգրեսում  արդեն մի քանի ամիս քննարկում են, թե ինչպես պատասխանեն Ջո Բայդենի խնդրանքին Ուկրաինային ֆինանսավորելու վերաբերյալ։

Բայց Սպիտակ տան երկու խնդրանքները հաջողության չեն հանգեցրել, եւ տրամադրությունները Կապիտոլիումի բլրում ավելի լարված են դառնում, քանի որ փակուղին սպառնում է ձգվել մինչեւ 2024թ.։ Դեմոկրատները պնդում են, որ օգնությունը դաշնակիցներին անհրաժեշտ է գլոբալ դեմոկրատիայի աջակության եւ ավտոկրատիային դիմակայելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ