News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 03
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 7-ի նիստում պետական գույք օտարելու մասին որոշում կայացրեց: խոսքը Երևանի Նոր Նորք Ար. Միկոյան փողոց 16/5 հասցեում գտնվող՝ 2329.95  քառ. մետր մակերեսով անշարժ գույքի, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.91285 հեկտար մակերեսով հողամասի մասին է, որը կօտարվի աճուրդով։

2023 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ Գույքի գնահատված շուկայական արժեքը կազմել է 1 468 700 000 ՀՀ դրամ՝ ներառյալ հատկացված հողամասի տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը՝ 147 668 093 ՀՀ դրամ:

Աճուրդով օտարման ենթակա Գույքի մեկնարկային գին է սահմանվել գույքի գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝  1 468 700 000 դրամ։

Աճուրդին մասնակցելու նախավճարը սահմանվել է գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 73 435 000ՀՀ դրամ, որը աճուրդի հաղթող մասնակցի համար համարվում է Գույքի վաճառքի գնի մաս և Գնորդի կողմից հետագա վճարումները կատարելուց հրաժարվելու դեպքում վերադարձման ենթակա չէ ու փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։

Գնորդը պարտավոր է վճարել նաև Գույքի արժեքի որոշման ծառայությունների վճարը՝   878 730 դրամ գումարը (ներառյալ՝ ԱԱՀ), որը ենթակա է վճարման աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրելու օրվանից 10 օրվաընթացքում՝ գնահատողի համապատասխան հաշվին ու չի ներառվում աճուրդի արդյունքում Գնորդի առաջարկած գնի մեջ։

Նախագծով նախատեսվում է նաև, որ առաջին աճուրդի ժամանակ չվաճառված Գույքի վաճառքի նպատակով կազմակերպել ևս երկու աճուրդ՝ առանց Գույքի վաճառքի մեկնարկային գնի նվազեցման։

Տպել
Ամենաշատ