News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 27
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 8-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Դավթաշենի կամրջում և Սասնա Ծռեր փողոցում: 

Երևանի քաղաքապետարանից NEWS.am-ին տեղեկացնում են, որ Տիգրան Պետրոսյան փողոցից դեպի Դավթաշենի կամուրջ ուղղությամբ աջ եզրային գոտուց կթույլատրվի միայն աջ ուղղությամբ՝ դեպի Եղվարդի խճուղի և ևս երկու երթևեկելի գոտուց՝ միայն ուղիղ: 

Դավթաշենի կամրջի՝ Տիգրան Պետրոսյան փողոցից դեպի Խաչատրյան փողոց ուղղությամբ երթևեկությունը կկազմակերպի 4 գոտիով, որոնցից աջ եզրային երկու գոտիներից կթույլատրվի միայն աջ՝ դեպի Հովսեփ Էմինի փողոց և ևս երկու երթևեկելի գոտուց ուղիղ՝ դեպի Խաչատրյան փողոց:

Միաժամանակ նշված ճանապարհահատվածում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ և կիրականացվեն գծանշման աշխատանքներ:

Տպել
Ամենաշատ