News
Լրահոս
News
Կիրակի
Փետրվար 25
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 7-ի նիստում որոշեց Ինդոնեզիան ներառել այն երկրների ցանկում, որոնք իրավունք ունեն ՀՀ պետական սահմանին ՀՀ մուտքի վիզա ստանալ:

Հայաստանի և Ինդոնեզիայի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ փոխադարձության սկզբունքի հիման վրա հնարավորություն տալ երկու երկրների քաղաքացիներին մուտքի վիզա ստանալ ըստ ժամանման՝ պետական սահմանի անցակետում։

Ներկայումս Ինդոնեզիայի քաղաքացիները ՀՀ մուտքի վիզա կարող են ստանալ միայն ՀՀ դեսպանություններում և հյուպատոսական հիմնարկներում, ինչպես նաև E-VISA համակարգի միջոցով։ 

Բացի այդ, Ինդոնեզիայի այն քաղաքացիները, որոնք ունեն ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Կորեայի Հանրապետության, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Կանադայի, Ռուսաստանի Դաշնության, Ճապոնիայի, ԵՄ երկրների, Շենգենյան համաձայնագրի երկրների և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրների ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ կամ վավեր մուտքի վիզա՝ ՀՀ մուտքի վիզա կարող են ստանալ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում։

Բացի այդ, նախագծով առաջարկվում է ՀՀ պետական սահմանի անցակետերում մուտքի վիզա ստանալու իրավունք ունեցող երկրների ցանկից հանել Պանաման, քանի որ փոխադարձության սկզբունքի հիման վրա՝ Պանամայի  քաղաքացիների համար սահմանվել է առանց մուտքի վիզայի ռեժիմ 2023 թվականի սեպտեմբերի 8-ից։

Համաձայն Ինոդնեզիայում ՀՀ դեսպանությունից ստացված տեղեկատվության՝ առ 25.08.2023թ. դրությամբ ՀՀ քաղաքացիները կարող են Ինդոնեզիայի վիզա ստանալ երկիր ժամանելուն պես, ինչպես նաև նախապես ստանալ էլեկտրոնային վիզա (հղումը՝ https://molina.imigrasi.go.id/), որից հետո երկիր ժամանելուն պես օդանավակայնում մոտենալ համապասխան պատուհանին (VOA countries)։ Սահմանին վիզա ստանալու վճարը կազմում է 500,000 ինդոնեզական ռուփիա (շուրջ 30 ԱՄՆ դոլար), որով քաղաքացիները կարող են մուտք գործել երկիր 30 օրով՝ մեկ անգամ ևս 30 օրով երկարաձգելու հնարավորությամբ։ Ժամանելուն պես վիզայի դիմելու համար անհրաժեշտ է տրամադրել հետադարձի կամ այլ երկիր ճամփորդելու տոմս, ինչպես նաև անձնագրի վավերականությունը պետք է լինի առնվազն 6 ամիս՝ մինչև Ինդոնեզիայում գտնվելու նախատեսված ժամկետի ավարտը։

ՀՀ քաղաքացիների շրջանում Ինդոնեզիայի առավել հանրահայտ զբոսաշրջային ուղղություններից է համարվում Բալի կղզին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ