News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 01
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 7-ի նիստում կայացրեց «2024-ի ընթացքում Սերբիայից Հայաստանի տարածք ներմուծվող սերբական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու, ներմուծման լիցենզիայի ընթացակարգը սահմանելու, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը հաստատելու մասին» որոշումը:

Այն պայմանավորված է ԵԱՏՄ կարգավորումներով ՀՀ-ին հատկացված ներմուծման թույլատրելի ծավալի սպառման ապահովման անհրաժեշտությամբ:

Ըստ այդմ, 2024-ի ընթացքում սերբական ծագում ունեցող առանձին տեսակի  ապրանքների ներմուծումը Սերբիայից թույլատրվում է 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով` լիցենզիայի առկա¬յության դեպքում

Սերբական այս ապրանքների ներմուծման լիցենզիա տալու մասով լիազոր մարմինը կլինի Էկոնոմիկայի նախարարությունը:

Խոսքը մասնավորապես, հետեւյալ ապրանքատեսակների մասին է.

Պանիրներ, բացառությամբ Գլարնյան պան¬րից՝պատրաստված խոտերի հավելումով, Բուտտերկազե պանրից և ոչխարի կամ այծի կաթի պանրից,

Սպիրտային թրմօղիներ, որոնք ստացվում են խաղողի գինու թորման կամ խաղողի մզման արդյունքում,

Տաբակ պարունակող ծխախոտ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ