News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 01
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 7-ի նիստում որոշեց 760 մլն դրամ լրացուցիչ ֆինանսական միջոցներ հատկացնել զինծառայողների հիփոթեքային վարկավորման օժանդակելուն ուղղված ծրագրի ապահովման համար: 

Հարցը ներկայացրեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ նշելով. «Այս նախագծով հատկացնում ենք 2.5 մլն դրամ, նախկին վարկի 10 տոկոսի փոխարեն, որի միջինացված արժեքը կազմում էր 2 մլն 238 հազար դրամ, իսկ վարկի տոկոսադրույքը 5 տոկոս՝ նախկին 3 տոկոսի փոխարեն։ Բացի այդ, պետք է նշել, որ 2022-2023 թվականներին հնարավորություն է տրվել հիփոթեքային վարկով բնակարաններ ձեռք բերելու ծրագրից օգտվել հայտ ներկայացրած բոլոր զինծառայողներին, որը գերազանցել է գործող ծրագիրը։

Հիշեցնեմ, որ կառավարության որոշմամբ, սահմանված է տարեկան 500 զինծառայողի նման հնարավարություն տալ։ Բայց այս տարի հայտ ներկայացրած 1111 զինծառայողների այդ հնարավորությունը տվել ենք»։

Նշենք, որ Հիփոթեքային վարկավորման 2023թ. ծրագրին մասնակցած 1111 զինծառայողից նոյեմբերի 9-ի դրությամբ տեղեկանք է հատկացվել 933 զինծառայողի, իսկ տասը ամիսների պետական աջակցությունը կազմել է 1.744.550,0 հազար դրամ, կանխավճար է հատկացվել 389 շահառուի, իսկ 993-ին՝ սուբսիդավորում (3%, 5%): Հիփոթեքային վարկի մայր գումարի չմարված 10-ից 100 տոկոս մարման ենթակա գումար հատկացվել է 59 շահառուի: 

2023թ. ընթացքում 500 բնակարանի (բնակելի տան) ձեռք բերման դեպքում անհրաժեշտ բյուջետային միջոցների պահանջարկը (սպասողական ցուցանիշներ) կարող է կազմել 2.216.811,0 հազար դրամ:

Որոշման նախագծով առաջարկվում է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից իրականացնել նախատեսվող ծախսերի ֆինանսավորումը 2023թ. հաստատված նախահաշիվների և կնքված պայմանագրերի գների տարբերության հետևանքով առաջացած ազատ ֆինանսական միջոցների հաշվին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ