News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 01
Տեսնել լրահոսը

Անօդաչու թռչող սարքերի խոշոր արտադրողներից մեկն աշխարհում՝ թուրքական Baykar ընկերությունը, մտադրվել է 2025թ. տիեզերք ուղարկել իր առաջին արբանյակը, տեղեկացրել է ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Սելջուք Բայրաքթարը։

«Մեր տիեզերական նախաձեռնության ուղղությամբ կատարվող աշխատանքը շարունակվում է արդեն 1,5 տարի։ Մենք չենք գնում այնտեղ, ուր գնում են մյուսները, մենք տեսնում ենք ապագան եւ արդեն այսօր պատրաստվում այդ ապագայի մրցավազքին։ Մենք աշխատում ենք ցածր ուղեծրային թիմային արբանյակների եւ ուղեծրային տրանսպորտային միջոցների ստեղծման ուղղությամբ։ 2025թ. մենք տիեզերք կուղարկենք մեր առաջին արբանյակը»,- նրա խոսքերը մեջբերել է Akşam թերթը։

Նրա խոսքով՝ ընկերությունը կստեղծի արբանյակ, որն աջակցություն կցուցաբերի նորարարությունների ստեղծմանը՝ գլոբալ նավիգացիոն համակարգերի եւ հատուկ հաղորդակցային հավելվածների համար։

«Մենք նաեւ աշխատում ենք ուղեծրային տրանսպորտային միջոցների ստեղծման ուղղությամբ տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում»,- ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ