News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 03
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 5-ին ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզների ստացած տեղեկությունները Սայաթ-Նովա գյուղի անմշակ հողատարածքներում ավազ ապօրինի արդյունահանելու և շուկայականից անհամեմատ ցածր գնով վաճառելու, այդ թվում՝ ընդերքը վնասելու և հարկային պարտավորություններից խուսափելու վերաբերյալ էին։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Մասիսի բաժնի քրեական հետախույզների և Արարատի մարզային վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սահմանափակ պատասխանատվության մի ընկերության տնօրինությունը կամ իրավասու անձինք ընկերության հողատարածքում ձկնաբուծարան կառուցելու պատրվակով սեպտեմբերից մինչ օրս ընկած ժամանակահատվածում, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու եղանակով, օրական ապօրինի արդյունահանել և վաճառել են շուրջ 10-15 բեռնատար ավազ՝ ընդհանուր 5400 խմ։

Բացի դրանից՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ նշված ընկերության տնօրինությունը կամ իրավասու անձինք հարկերը, տուրքերը կամ այլ վճարները խոշոր չափերով չվճարելու նպատակով օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններում խեղաթյուրել են տվյալները՝ թաքցնելով վաճառված ավազի իրական ծավալներն ու արժեքը։ Նրանք հարկային հաշվետվություններում ներառել են իրական արժեքի 50 տոկոսից պակաս, սակայն փաստացի վաճառել են բարձր գնով՝ այդ կերպ խուսափելով խոշոր չափերով հարկային պարտավորությունների կատարումից։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Տպել
Ամենաշատ