News
Լրահոս
News
Կիրակի
Փետրվար 25
Տեսնել լրահոսը

Երկու մարդ զոհվել, չորս մարդ տուժել է Բրյանսկի գիմնազիայում տեղի ունեցած հրաձգությունից։ Հավանաբար, զոհվել է նաեւ ինքը՝ կրակողը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստին»՝ հինգշաբթի հղում կատարելով քաղաքի վարչությանը։

«Այսօր ժամը 9.15-ին քաղաքային դիսպետչերական ծառայությունն ստացել է արտակարգ պատահարի մասին տեղեկություն Բեժիցկի շրջանի թիվ 5 գիմնազիայում։ Նախնական տեղեկատվության համաձայն՝ ութերորդ դասարանցի աղջիկը դպրոց է բերել զենք եւ սկսել կրակել։ Այդ պահին հայտնի է եղել չորս տուժածի եւ երկու մահացածի մասին։ Հավանաբար, մահացածներից մեկը հենց ինքը՝ զենք բերած աղջիկն է, որն ինքն իրեն է կրակել»,- գրել է քաղաքի վարչակազմն իր Թելեգրամ-ալիքում։

Ականատեսները տեղեկացրել են, որ բրյանսկցի ութերորդ դասարանցի աղջիկը կրակ է բացել  համադասարանցի տղաների վրա դասի ժամանակ։ 14-ամյա աղջիկը կարողացել է դպրոց բերել հոր զենքը։ Նա մտել է դասասենյակ, երբ դասն արդեն սկսվել էր։ Հրաձգության նախնական պատճառը համադասարանցիների հետ վեճն է, նրանք ծաղրել են աղջկան, գրել է Shot Թելեգրամ-ալիքը։

Դպրոցականները պատմել են, որ հրաձգության ձայնը լսելով անմիջապես թաքնվել են դասարաններում, հանդերձարաններում եւ զուգարաններում, ինչպես սովորեցրել են ուսուցիչները։

Ավելի ուշ Ռուսաստանի ՆԳՆ-ն հաստատել է, որ կրակողը սպանել է ինքն իրեն։

Դպրոցականները մեծահասակների ուղեկցությամբ ուղարկվել են տուն։ Շենքը շրջապատել են ոստիկանները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ