News
Լրահոս
News
Կիրակի
Փետրվար 25
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան կհեռանա կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) խմբակցության ղեկավարի պաշտոնից այն սկանդալի ֆոնին, որը կապված է ներկուսակցական խմբերի կողմից օրենսդրության խախտումների հետ քաղաքական նվիրատվությունների հարցում։ Այս մասին տեղեկացրել է Kyodo գործակալությունը։

Սկանդալը ծավալվել էր այն միջոցների պատճառով, որոնք քաղաքական գործիչները հավաքում են ընդունելությունների եւ երեկույթների անցկացման շնորհիվ, որոնց մասնակցելու համար մարդիկ, հիմնականում գործարարներ, տոմսեր են գնում։ Յուրաքանչյուր խմբակցություն սովորաբար սահմանում է այդ տոմսերի քանակություն, որոնցից յուրաքանչյուրն արժե 20 հազար իեն (մոտ 136 դոլար)։

Այդ գումարը գերազանցող գումարները, ենթադրվում է, փոխանցվում են ԼԴԿ պատգամավորներին, բայց դրանք չեն արտացոլվել ֆինանսական հաշվետվությունում եւ կարող էին օգտագործվել որպես գաղտնի ֆոնդեր։

Տոկիոյի դատախազությունը, ըստ TBS հեռուստաալիքի տվյալների, հետաքննում է 100 մլն իենի (679 հազար դոլար) հետ կապված գործը, որոնք փոխանցվել են ԼԴԿ-ի ամենախոշոր ՝ հանգուցյալ նախկին վարչապետ Սինձո Աբեի խմբակցության անդամներին։ Այդ միջոցները կարող էին օգտագործվել որպես գաղտնի ֆոնդեր։

Քննությունը քաղաքական նվիրատվությունների վերաբերյալ իրականացվում է կառավարող կուսակցության բոլոր հինգ խմբակցությունների հանդեպ։ Դրանցից մեկը գլխավորում է գործող վարչապետ Կիսիդան, որը նաեւ ամբողջ ԼԴԿ-ի նախագահն է։ Խմբակցության ղեկավարի պաշտոնից հեռանալը նրան թույլ կտա զբաղեցնել չեզոք դիրք սկանդալի ֆոնին, որը դարձել է կառավարության ռեյթինգի կտրուկ անկման պատճառներից մեկը՝ 30 տոկոսից ցածր, ինչը Ճապոնիայում համարվում է «վտանգավոր գիծ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ