News
Լրահոս
News
Երկուշաբթի
Փետրվար 26
Տեսնել լրահոսը


Ադրբեջանը փորձում է օրակարգ մտցնել ինչ-որ հարցեր, որոնք արհեստականորեն  միգուցե կդժվարացնեն խաղաղության պայմանագրի կնքումը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Ալիեւի հայտարարություններին, որ եթե Հայաստանն ուզում է պայմանագրի սեւագրում ներառել ԼՂ հայերի հարցերը, ապա դա փոխադարձաբար պետք է վերաբերի Հայաստանից արտաքսված ադրբեջանցիների Հայաստանի վերադառնալու եւ ապրելու իրավունքներին:

«Դա շատ բացասական եմ գնահատում: Այն, ինչ մենք փոխանցել ենք եւ բանակցում ենք, մենք էլ լավ գիտենք, իրենք էլշատ լավ գիտեն: Հիմա անընդհատ դրա մասին խոսելը արհեստական խնդիրներ է առաջացնում: Ակնհայտ է, որ եթե մենք իրոք խոսում ենք խաղաղության մասին, ապա հիմա եթե վրացիները գալիս են Հայաստան ապրելու, քորեւէ խոչընդոտ կա՞: Մենք դրա մասին Վրաստանի հետ պայմանագրի մեջ գրե՞լ ենք: Իհարկե, չենք գրել: 

Պետք է ժամանակ անցնի, Ադրբեջանը պետք է նվազեցնի այդ ատելության խոսքը, որն իրենք դարձրել են իրենց բրենդային մի բան: Մեզ նույն բանի մեջ չի կարելի մեղադրել, հակառակը, մեր ընդդիմադիրները մեղ մեղադրում են, որ Ադրբեջանի ջրաղացին եք ջուր լցնում, դուք ավելի հանդուրժող եք եւ այլն»,-ասաց նա:

Ալեն Սիմոնյանը կրկնեց նաև օրեր առաջ իր հայտնած տեսակետը. «Այո, ժամանակ կանցնի, չեմ բացառում, որ հայեր կգնան, Ադրբեջանում կապրեն, ինչ-որ ադրբեջանցիներ կգան Հայաստանում կապրեն, առևտուր կանեն իրար հետ։ Այո, խաղաղության ենք գնում,  խաղաղությունն այլ կերպ չի լինում։ Այն  պնդումները, որ մենք իրար հետ հակամատել ենք, դա անլուծելի խնդիր է, ինձ համար դա անընդունելի է: Ապրում ենք մի տարածաշրջանում եւ բոլոր խնդիրները պետք է փորձենք լուծել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ