News
Լրահոս
News
Երկուշաբթի
Փետրվար 26
Տեսնել լրահոսը


Ռուսական կողմը շանս ունի ցույց տալու, որ ինքը շարունակում է հավատարիմ մնալ իր կողմից հռչակած սկզբունքներին և ստորագրած փաստաթղթերին։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով ՌԴ կողմից Հայաստան զենքի մատակարարման մասին հարցին, ասաց ԱԺ նախգահ Ալեն Սիմոնյանը:

«Բայց դա ոչ մի ձև չի ազդելու Հայաստանի որոշման վրա՝ ապահովելու ՀՀ անվտանգությունը։ Եթե պարտավորությունները չեն կատարվում, իսկ դա փաստ է, Հայաստանը պետք է միանշնակ պաշտպանի իր շահերը»,-ասաց նա:

Անդրադառնալով ՀԱՊԿ-ի եւ ԵԱՏՄ-ի նիստերին չմասնակցելուն, ԱԺ նախագահն ասաց. «Իմաստ չեմ տեսնում մասնակցելու, որովհետեւ կան չլուծված հարցեր, մարդիկ իրենց պարտավորությունները չեն կատարում: Մենք լսում ենք, որ միայն Հայաստանի ուղղությամբ է հոխորտանք հնչում։

Այնինչ, եթե նայենք նոյեմբերի 9-ից այս կողմ, ադրբեջանական կողմը բազմիցս շատ-շատ վատ է իրեն դրսևորել որպես ՌԴ դաշնակից՝ սկսած ռուս զինվորներ սպանելուց մինչև պայմանավորվածություններ խախտելը։ Ադրբեջանն ինչ ուզել է, մեր տարածաշրջանում արել է, Ռուսաստանը կամ չի կարողացել, կամ չի արձագանքել։ Ռուսական կողմը մեծ աղմուկ բարձրացրեց, որ Հայաստանը հումանիտար օգնություն ուղարկեց Ուկրաինա, երբ Ադրբեջանը բազմիցս օգնություն է ուղարկել, Ուկրաինայի  նախագահը բազմիցս շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահին, բայց ոչ մի ծպտուն Ռուսաստանի «արդարացի» ԱԳՆ-ից մենք չլսեցինք: Խախտվել է նոյմեբերի 9-ի հայտարարությունը, խախտվել են ներքին պայմանավորվածությունները, գերիների վերադարձը, բայց ՌԴ-ն ցավոք սրտի, Հայաստանի պարագայում շտ ցավոտ է արձագանքում, իսկ Ադրբեջանի պարագայում, իմ կարծիքով, կամ չի կարողանում, կամ ձեւ է անում, որ չնկատի, որպեսզի լավ դեմքը պահպանի վատ խաղի ժամանակ»,-նշեց ԱԺ նախագահը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ