News
Լրահոս
News
Կիրակի
Փետրվար 25
Տեսնել լրահոսը

Պաղեստինյան հարցը եւ Գազայում ռմբակոծությունների դադարեցումը կդառնան Մոսկվայում կայանալիք բանակցությունների գլխավոր թեմաներից մեկը, Ռուսաստան պաշտոնական այցով մեկնելուց առաջ ասել է  Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին։

Քննարկման կարեւոր հարցերից մեկը պաղեստինյան հարցն է եւ ռմբակոծությունների, շրջափակման դադարեցումը Գազայում, օգնության ցուցաբերումը ճնշված պաղեստինցի ժողովրդին»,- նախագահի խոսքերը մեջբերել է ISNA գործակալությունը։

Ավելի վաղ IRNA գործակալությունը տեղեկացրել էր, որ Ռայիսին այցով մեկնել է Մոսկվա, եւ ընդգծել էր, որ երկու նախագահների բանակցությունների առարկա են դառնալու երկկողմ հարաբերությունների հարցերը, այդ թվում՝ տնտեսական կապերը, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային օրակարգը։ Ռայիսիի մեկօրյա այցի գլխավոր թեման, նշել է IRNA-ն, լինելու են պաղեստինա-իսրայելական հակամարտությունը եւ Գազայի հատվածի իրավիճակը։ Իրանի նավթի նախարարության Shana պաշտոնական լրատվամիջոցն իր հերթին նշել է, որ նախագահին ուղեկցելու է նավթի նախարար Ջավադ Օուջին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բլինքենը հայտարարել է, որ Գազային առնչվող ցանկացած ծրագիր պետք է բացառի պաղեստինյան անկլավի օկուպացիան
Պաղեստինյան անկլավի չափը չպետք է փոքրանա․․․
Իսրայելական պատվիրակությունը Փարիզում կայացած բանակցություններից հետո զգուշավոր լավատեսություն է ապրում. ԶԼՄ-ներ 
Լավ բանակցություններ են եղել, կա զգալի առաջընթաց...
Փարիզում մեկնարկել է Գազայի հարցով բանակցությունների երկրորդ փուլը
Հաղորդվում է, որ «ՀԱՄԱՍ»-ը եւ Իսրայելի իշխանությունները պատրաստ են գնալ զիջումների, սակայն․․․
Հութիները հարձակվել են բրիտանական առևտրային նավի և ամերիկյան կործանիչի վրա
Յահյա Սարիան հայտարարել է նաև Իսրայելի Էյլաթ քաղաքի վրա բալիստիկ հրթիռի և անօդաչու թռչող սարքի արձակման մասին․․․
Եմենի հութիներն ԱՄՆ-ի հետ երկարատև առճակատման են պատրաստվում Կարմիր ծովում
Հութիներն ուժեղացնում են իրենց ռազմական և պաշտպանական կարողությունները․․․
Խամենեին քննադատել է իսլամական երկրների ղեկավարներին Իսրայելի հետ հարաբերությունները խզել չկարողանալու համար
Խամենեին նշել է, որ Գազայի ժողովուրդը ճնշված է նրանց կողմից, ովքեր․․․
Ամենաշատ