News
Լրահոս
News
Կիրակի
Փետրվար 25
Տեսնել լրահոսը


Իմ խորհրդականը չի առաջադրվելու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով մամուլի տեղեկություններին, որ այդ պաշտոնի համար առաջադրվելու է ԱԺ նախագահի խորհրդական Հովհաննես Նալբանդյանը:

«Ինքը նման ցանկություն ունեցել է, բայց ես դեմ եմ արտահայտվել առնվազն նրա համար, որ ինքն ինձ այստեղ պետք է եւ չի առաջադրվելու, նման բան չկա: Ինքը ցանկություն հայտնել է, ես ասել եմ՝ չի լինի, որովհետեւ նախ դու ինձ համար պետքական ես, երկրորդը, դա սխալ կընկալվի: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում իմ հետ կապված երբեւէ քննարկում չի եղել, բայց սխալ է, որ իմ խորհրդականը գնա այդ պաշտոնին, որ լրագրողները դրա համար հարց տան: Իմ եղբայրն է աշխատանքից արդեն 6-7 ամիս դուրս եկել, որպեսզի որեւէ ձեւով հնարավոր չլինի որեւիցե բան փորձել իմ հետ կապել»,-ասաց նա:

Տպել
Ամենաշատ