News
Լրահոս
News
Երկուշաբթի
Փետրվար 26
Տեսնել լրահոսը

Նյու Ջերսիի նախկին նահանգապետ Քրիս Քրիստին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին համեմատել է Վոլան դե Մորտի՝ Հարի Փոթերի մասին գրքի հերոսի հետ։

Նախագահի թեկնածուների չորրորդ բանակռիվներում, որոնք հեռարձակում էր NewsNation հեռուստաալիքը, Քրիստիից բացի մասնակցում էին Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսը, գործարար Վիվեկ Ռամասվամին եւ ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներակայացուցիչ Նիկի Հեյլին։ Թրամփը հրաժարվել էր մասնակցությունից, նա ներկա չի եղել նաեւ նախորդ երեք բանակռիվներին։ «Հինգերորդ մարդը, որի համարձակությունը չի ներել գալ այստեղ, հարցումների առաջատարն է։ Ընդ որում՝ այդ երեքը (Քրիստիի ընդդիմախոսները բանակռիվներում) ասես մրցակցում են, գիտե՞ք, Վոլան դե Մորտի՝ նրա հետ, որին չի կարելի անվանել։ Նրանք չեն ցանկանում խոսել այդ մասին»,- ասել է Նյու Ջերսիի նախկին նահանգապետը։

Քրիստին իր ելույթում Թրամփին անվանել է  «բռնակալ եւ կռվարար», որը, նրա կարծիքով, ի վիճակի չէ նախագահ լինել։

Բրիտանացի գրող Ջոան Կ.Ռոուլինգի յոթ հատորները Հարի Փոթերի մասին լույս են տեսել 1997-2007թթ.։ Գրքերի ընդհանուր տպաքանակը, որոնք հրապարակվել են 80 լեզուներով, գերազանցել է 500 մլն-ը։ Ռոուլինգի յոթ գրքերի հիման վրա 2001 թվականից մինչեւ 2011-ը թողարկվել է ութ ֆիլմ Հարի Փոթերի եւ նրա ընկերների մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ