News
Լրահոս
News
Երկուշաբթի
Փետրվար 26
Տեսնել լրահոսը


Արդեն իսկ 4000 ուսուցիչներ ստանում են բարձրացված աշխատավարձ և այն ներառում է 200 հազար դրամ դրույքաչափը, 30-50%-ի հավելավճարները կամավոր ատեստավորման համար, ունենք նաև բազմաթիվ ուսուցիչենր, որոնք նաև տարակարգ ունեն և դրանով հավելումներ են ստանում մինչև 50%: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 7-ին, կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նախարարը նման պատասխան տվեց լրագրողի հարցին, թե չկա որևէ ուսուցիչ, որը  ստանում 400 հազար դրամ աշխատավարձ:

«Այս տարվա սեպտեմբերից ունենք ուսուցիչներ, որոնք բնագիտական առարկաներ են դասավանդում եւ նրանք 25 տոկոս հավելավճար են ստանում անկախ ատեստավորումից, իսկ ովքեր աստեստավորված են 200 հազար դրամ դրույքաչափի հաշվարկով, իսկ գյուղական փոքր դպրոցների ուսուցիչները ստանում են բոլոր առարկաների մասով մինչեւ 50 տոկոս հավելավճար:

Հազարավոր ուսուցիչներ այն ուսուցիչների թվում են, որոնք ունեն բարձրացված վարձատրություն.,-ասաց նախարարը:

Տպել
Ամենաշատ