News
Լրահոս
News
Երկուշաբթի
Փետրվար 26
Տեսնել լրահոսը


Դասագրքերի QR կոդերի չեղարկման խնդիր չկա, որովհետև դրանք շատ կարևոր տեխնոլոգիա են և ժամանակակից ուսումնական նյութերում պետք է ակտիվորեն օգտագործվեն, այլ հարց է, որ անվտանգության տեսանկյունից ընթացակարգեր պետք է լինեն։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Ժանան Անդրեասյանը՝ պատասխանելով հարթին, թե հնարավոր է նախարարությունը հրաժարվի դասագրքերում QR կոդերի գործածումից։

Վերջինս հայտնեց, որ դասագրքերի հեղինակների հետ քննարկումներ են ունեցել և այդ հարցում որոշում ունեն։

«Առաջիկայում մենք կունենանք այն մոտեցումը, որ այդ բոլոր նյութերը տեղափոխվեն կրթության կառավարման տեղեկատվական համակարգի առանձնացված տիրույթ, որտեղ դրանց պաշտպանությունն ու վերահսկողությունը կիրականացվի նախարարության կողմից»,- մանրամասնեց նա։

Տպել
Ամենաշատ