News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 21
Տեսնել լրահոսը

Mercedes-Benz-ը, ճյուղի գործընկերների օրինակին հետեւելով, որոշել է ֆիրմային բնակելի համալիր կառուցել։ Mercedes-Benz Places աշտարակը՝ 341 մետր բարձրությամբ,  կհայտնվի Դուբայի հենց կենտրոնում։ Շենքը կնախագծվի Sensual Purity դիզայներական փիլիսոփայության համապատասխան, իսկ «Մերսեդեսի» գործընկերն այս նախագծում կլինի բարդ ճարտարապետական ձեւերի հայտնի սիրահար Binghatti ընկերությունը։

Mercedes-Benz Places-ն կունենա 65 հարկ։ Յուրաքանչյուր հարկում՝ առավելագույնը չորս հարկաբաժին 2-4 ննջասենյակներով, մասնավոր լողավազանով եւ Բուրջ Համուդ երկնաքեր բացվող տեսարանով։ Նախագծի մանրամասները քննարկել են մեկ տարուց ավելի, ընդ որում՝ սկզբում առաջին պլան էին մղվում ապագա բնակիչների պահանջները։ Որպես արդյունք՝ նրանց համար հասանելի կլինեն «խելացի տան» տեխնոլոգիաները եւ մտավոր լուծումները մոբիլության համար։ Գուցե խոսքը ավտոմատացված կայանատեղիի կամ անօդաչուների մասին է։

Նախատեսվում է շինարարությունն ավարտել 2026թ. չորրորդ եռամսյակում։ Հարկաբաժինների գինը կսկսվի 8,8 մլն դիրհամից կամ 221,7 մլն ռուբլուց, այդքան արժե 171 քառակուսի մետր մակերեսով բնակարանը։ Շքեղ փենտհաուսները գնահատվել են 79 մլն դիրհամ (2 մլրդ ռուբլի)։ Դա շատ թանկ է անգամ ԱԷՄ-ի չափումներով, որտեղ «բարձր դասում» (ամենահարուստ մարդկանց 1 տոկոսը) հայտնվելու համար պետք է ունենալ 1,6 մլն դոլար (մոտ 6 մլն դիրհամ)։

Դուբայում տեղ կա ոչ միայն Mercedes-Benz-ի երկրպագուների համար։ Բիզնես-Բեյ գործարար թաղամասում կառուցում է բազմահարկ Bugatti Residences-ը Ֆրանսիական Ռիվիերայի կոլորիտով։ Իսկ կենտրոնից եւ օդանավակայնից 20 րոպե հեռավորությամբ գտնվող տարածքում Dubai Hills Vista փակ համալիրն է՝ 40 եռահարկ վիլլաներով, Lamborghini-ի ոճով։ Դրանք շքեղ տներ են վեց ննջարաններով, աշխատասենյակով, ավտոտնակով երկու մեքենայի համար, մեծ հյուրասենյակով եւ սպասուհիների համար սենյակներով։ Վիլլաների մեկնարկային գինը 3,5 մլն դիրհամ է (88,3 մլն ռուբլի)։ Դրանք բոլորն, իհարկե, արդեն վաճառված են։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ