News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 04
Տեսնել լրահոսը

Մինչեւ 2025թ. McDonald's-ը ԱՄՆ-ում կբացի տասը սրճարաններից վեցը CosMc's բրենդով, գրել է CNBC-ը։

Նշվել է, որ սրճարանները կլինեն ոչ մեծ չափերի։ Այցելուները կկարողանան մի բան ուտել եւ սուրճ խմել ցերեկը։ Ճաշացանկում կլինեն McDonald's-ի մակմաֆիներ եւ McFlurry պաղպաղակ՝ մանրացված M&M's-ով, ինչպես նաեւ նոր տեսակներ, ինչպիսին են Churro Frappes-ները եւ ոլորահացերը։

Առաջին կետը կսկսի գործել Բոլինգբրուքում (Իլինոյսի նահանգ)։

Մինչ այդ The Wall Street Journal թերթը, հղում կատարելով ճաշացանկի գլոբալ ռազմավարության գծով ավագ տնօրեն Քրիս Յանգին, գրել էր, որ McDonald's արագ սննդի ռեստորանների ցանցը փոփոխություններ է մտցրել ԱՄՆ-ում հանրահայտ «Բիգ Մակ» սենդվիչի պատրաստման պրոցեսում։

Նոր տեխնոլոգիան արդեն թեստավորվել է Ավստրալիայի ռեստորաններում, եւ պատրաստվում են այն կիրառել իրենց 13 460 ամերիկյան ռեստորաններում։ Բուրգերների պատրաստման տեխնոլոգիան հարմարեցվել է «շուկայում աճող մրցակցության պայմաններին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ