News
Լրահոս
News
Կիրակի
Փետրվար 25
Տեսնել լրահոսը


Կարեւորը՝ գործող հարթակ լինի, թե որտեղ կլինի, մեզ համար տարբերություն չկա, եւ ադրբեջանական կողմը դա շատ լավ գիտի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե Հայաստանի համար ո՞ր հարթակն է նախընտրելի՝ արեւմտյան, թե ռուսական:

«Ադրբեջանը միջազգային հարթակներ չի գալիս, որովհետեւ այն էթնիկ զտումը, որ իրականացվեց, այն գործելաոճը, աշխատելաոճը, որ տեսան միջազգային գործընկերները, բավականին բարդ կացության մեջ է դրել Ադրբեջանին: Դա փաստ է, որ որպես գործընկեր Ադրբեջանը, իմ գնահատմամբ, իրեն բավականին սխալ ու վատ է պահել: Դա է պատճառը, որ իրենք հիմա խուսափում են միջազգային հարթակներից, որովհետեւ բոլորը տեսնում են տարբերությունը հայկական եւ ադրբեջանական կողմերի: 

Հայկական կողմը ուներ մեկ բացասական միջազգային ընկալումով կողմ, զուգահեռներ էին անցկացվում  այն իրադարձությունների հետ, որոնք տեղի են ունենում այսօր Ուկրաինայում: Ադրբեջանը ջուր էլ լցնում ջրաղացին, որ հայկական կողմը հավակնություններ ունի Ադրբեջանի ինքնիշխան տարածքի նկատմամբ, այսօր արդեն ակնհայտ է, որ նման բան չկա: Ադրբեջանը փորձում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսոր, որպեսզի միջազգային հարթակներում իր խոսքն ավելի մեծ կշիռ ունենա եւ ինքը կարողանա հողի վրա շարունակել իր ագրեսիան՝ մեղադրելով Հայաստանին այն բանի մեջ, որ ՀՅՀ-ն պատրաստվում է պատերազմի, որ ներխուժի, բայց դա չի ստացվում»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ