News
Լրահոս
News
Երկուշաբթի
Փետրվար 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ քաղաքականությունը, այդ թվում աշխատանքները նոր սերնդի B-21 Raider ռազմավարական ռմբակոծչի ստեղծման ուղղությամբ, նախանշում է նոր սառը պատերազմի եւ սպառազինությունների մրցավազքի մասին։ Այս մասին նշվել է հեղինակային մեկնաբանությունում, որը հրապարակվել է Կորեայի Աշխատանքային կուսակցության գլխավոր տպագիր պարբերականում՝ Rodong Sinmun թերթում։

Հոդվածի հեղինակ Լի Հակ Նամը, հղում կատարելով ամերիկյան գործակալությանը, հիշեցրել է, որ ԱՄՆ-ն վերջերս իրականացրել է քիչ նկատելի B-21 ռազմավարական ռմբակոծչի առաջին փորձնական թռիչքը։ Վաշինգտոնում հայտարարել են, որ փորձարկումը կարեւոր փուլ է հեռահար հարվածների իրականացման պոտենցիալի ավելացման աշխատանքների ստուգման ոլորտում։ «ԱՄՆ-ն գովազդում է այդ սպառազինությունը որպես անսպասելի կանխիչ միջուկային հարված հասցնող զինատեսակ երկրագնդի ցանկացած անկյունում։ ԱՄՆ-ն մտադիր է արտադրել մոտ 100 նման ռմբակոծիչ ապագայում»,- նշվել է մեկնաբանությունում։

«ԱՄՆ-ն վերջին տարիներին բացահայտ ցուցադրում է կանխիչ միջուկային հարված հասցնելու իր մտահղացումները այն երկրներին, որոնք, Վաշինգտոնի կարծիքով, կարող են իրեն մարտահրավեր նետել»,- կարծում է մեկնաբանը։ Նա հետո հիշեցրել է ԱՄՆ ապակառուցողական քաղաքականության մասին 20-րդ դարի երկրորդ կեսին։

«ԱՄՆ անհեռատես քաղաքականությունը միջուկային ուժերի արդիականացման եւ ամրապնդման ուղղությամբ՝ հանուն համաշխարհային գերիշխանության, ստեղծել է աշխարհում միջուկային հավասարակշռության խախտման վտանգներ։ ԱՄՆ միջուկային սպառնալիքը կանգնած է բազմաթիվ երկրների առջեւ։ Բնականաբար, այն խիստ հակազդեցություն է առաջացնում»,- նշել է վերլուծաբանը։

«Սառը պատերազմի ավարտից ի վեր անցել է մի քանի տասնամյակ, բայց միջուկային սպառնալիքը գլոբալ մակարդակով չի կրճատվել, այլ ավելացել է։ Միջուկային զենքն ավելացել է թվաքանակով եւ դարձել ավելի ավերիչ, բարձրանում է սպառազինությունների նոր մրցավազքի ալիքը»,- նախազգուշացրել է հեղինակը։ «Աշխարհը վերաադառնում է սառը պատերազմի դարաշրջան։ Եվ պատճառը ԱՄՆ-ն է։ Միացյալ Նահանգները չարիքի արմատն է, որը ավերում է խաղաղությունն ու անվտանգությունն աշխարհում»,- եզրակացրել է հոդվածագիրը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ